Ադրբեջանի ընդդիմությունը շարունակում է բոյկոտել արտահերթ ընտրությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Ադրբեջանի ընդդիմությունը շարունակում է բոյկոտել արտահերթ ընտրությունները

13:36 12.02.2018

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը շարունակում են բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնել է MeydanTV լրատվամիջոցը:

Բոյկոտին միացել է «Ժողովրդավարություն 1918» շարժումը: Շարժման ղեկավարությունը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ նշանակելու Իլհամ Ալիևի որոշումը սահմանափակում է քաղաքական ուժերի հնարավորությունը՝ մասնակցել ընտրություններին: Իսկ Ադրբեջանի «Ժողովրդավարություն և բարեկեցություն շարժումը» հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը ևս մեկ հարված է ժողովրդավարությանը, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք է ընտրողների և ժողովրդի հանդեպ:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու Իլհամ Ալիևի որոշումը քննադատել է նաև «Նիդա» քաղաքացիական շարժումը՝ հայտարարելով, որ չի ճանաչելու արտահերթ ընտրությունների արդյունքները:

Ավելի վաղ ընտրություններին մասնակցելուց հրաժարվել էին նաև ընդդիմադիր «Մուսավաթ», «Ազգային խորհուրդ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա հոկտեմբերի 17-ին, սակայն փոխարենը դրանք կանցկացվեն սահմանվածից 6 ամիս շուտ՝ ապրիլի 11-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

21:05 22.11.2024

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

20:52 22.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

Իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացչել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հինգ մարտիկի, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։ Հինգշաբթի գիշերը իսրայելական հարվածի ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարության երկու ներկայացուցիչներ, մասնավորապես՝ այս խմբավորման էլիտար ստորաբաժանման ղեկավար Նուխբան։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նրանք երկուսն էլ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա […] ...

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

20:45 22.11.2024

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...

BACK_TO_TOP