18:21 20.07.2018
Հայաստանի զինված ուժերում սննդային ապահովմանը հետևում են մի քանի մակարդակով, և խախտումների դեպքում պատասխանատուները պատժվում են։ Այս մասին այսօր լրագրողներին վստահեցնելոց հետո ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետը օրինակով հաստատեց իր ասածը։
«Վերջերս Սյունիքում տեղակայված մի զորամասից, անձամբ ես մասնակցել ու անձամբ ես եմ ներկա եղել ստուգումներին։ Որոշակի խախտումներ սննդակարգում անձամբ ես նկատել եմ։ Դեպքեր են գրանցվել, որ անձնակազմին սննդամթերքը ժամանակից ուշ է հատկացվել, որը նույնպես մեծ խախտում ենք դիտում։ Այսինքն օրվա կարգացուցակի խախտումով է սննդամթերքը հատկացվել»,- նշեց գնդապետ Արա Մարգարյանը։
Ծառայությանը պետը նշեց, որ այդ խախտման համար պատժվելու են զորամասի հրամանատարն ու բոլոր պաշտոնյաները, որոնք պատասխանատու են եղել անձնակազմին սննդի հատկացման համար։ Այդ նպատակով հիմա պատրաստվում են պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի հրամանները՝ պատասխանատուներին խիստ կարգապահական տույժի ենթարկելու համար։
15:40 05.04.2025
Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժածԱյսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի բեռնատարը և 32-ամյա Սարիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշ ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...
15:28 05.04.2025
Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարճ պատասխան է տվել իր ապագայի մասին հարցին․ «Ես երբեք չեմ ասի, որ հեռանում եմ «Ռեալից», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: «Ռեալն» այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 63 միավորով։ Հաջորդ տուրում Կարլո Անչելոտիի սաները կհանդիպեն «Վալենսիայի» հետ։ ...
15:12 05.04.2025
Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրըԹողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված, և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում, գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի […] ...
14:54 05.04.2025
Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՇաբաթ օրը Կուրիլյան կղզիների հյուսիսային ափերի մոտ 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը։ «Խաղաղ օվկիանոսում ապրիլի 5-ին՝ ժամը 19.22-ին (Մոսկվայի ժամանակով 11.22-ին) տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 158 կմ հարավ, օջախը գտնվել է 41 կիլոմետր խորության վրա»,- ասվում է […] ...
14:38 05.04.2025
«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. Արամ ԹորոսյանՎերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը. «Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, որ այդ ալիքներն ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում […] ...