18:09 20.07.2018
Չրերը, դրանցով պատրաստված կոմպոտները, սպասը, թանը, ազգային այլ սնունդ ու թարմ բանջարեղեն. այս տարի բանակ մեկնած նորակոչիկներն այս ամենը բանակում կտեսնեն եթե ոչ անմիջապես, ապա իրենց ծառայության ընթացքում։ Դա եղել է բանակի պարենային ծառայության նորամուծությունը զինծառայողներին ստացած բողոքների ու առաջարկների հիմա վրա։ Այս մասին այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը։
Ծառայության պետի խոսքերով՝ զինված ուժերում բոլոր զորամասերի պատասխանատուների ներգրավմամբ պարբերաբար քննարկումներ են անցկացվում՝ բանակային սնունդը կատարելագործելու համար։ Զորամասերի պատասխանատուներն այս քննարկումների ընթացքում ներկայացնում են իրենց զորամասերի զինծառայողների առաջարկները։ Եվ այս տարի այդ քննարկումների արդյունքում որոշվել է, օրինակ, մյուս տարվանից ավելացնել չրեր ու կոմպոտներ, հյութեր։
Հարցին, թե եթե զինծառայողները գոհ են բանակային սննդից, ապա ինչու են իրենց համար լրացուցիչ սնունդ գնում, մասնավորապես դիրքեր մեկնելիս, գնդապետը պատասխանեց.
«Առաջնագիծ տանելու սննդամթերքների մեջ կան տարատեսակ սննդատեսակներ, որոնք ոչ թե միս ու ձավարեղեն, բանջարեղեն են, այլ քաղցրավենիք։ Բոլորն էլ կարող են իրենց երեխաների համար մի հատ կոնֆետ ուղարկեն, երկու հատ վաֆլի ուղարկեն, կամ մի հատ գազավորված ըմպելիք ուղարկեն, որը մենք ընդհանրապես ռացիոնում չենք թույլատրում, իհարկե, բժիշկների հորդորով»։
Ծառայության պետի խոսքերով՝ նպատակ է դրվել բանակային սննդի ռացիոնում ավելացնել ազգային ճաշատեսակների կշիռը։ Պարենային ծառայության պետը նշեց, որ հուլիս-օգոստոս-սեպտեմբերին էլ զորամասերին հատկացնելու են սեզոնային թարմ բանջարեղեն՝ վարունգ և լոլիկ, իսկ սեպտեմբեր-նոյեմբերին էլ կհատկացվի խնձոր։ Ամառվա ընթացքում էլ զինծառայողներին զովացնելու համար հատկացվելու է թան։
16:55 05.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
16:40 05.04.2025
Ճապոնիայի վարչապետը ցանկանում է Թրամփին առաջարկությունների փաթեթ ներկայացնելՃապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան շաբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքեր սահմանելու կապակցությամբ մտադիր է Ճապոնիայից առաջարկների «փաթեթ» ներկայացնել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին։ «Ամերիկայի հետ բանակցություններում ես ցանկանում եմ Ճապոնիայի առաջարկը ներկայացնել որպես փաթեթ, ուստի ժամանակ կպահանջվի, բայց մենք հաջողության կհասնենք, եթե դա անենք»,- լրագրողներին ասել է վարչապետը։ Ուրբաթ օրը Իսիբան հայտարարել է […] ...
16:26 05.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
16:10 05.04.2025
Տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունըԱպրիլի 5-ին տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը։ Թեժ և հետաքրքիր մրցապայքարում առաջին մրցանակը կրկին նվաճել է Էդուարդ Մկրտչյանը՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության։ Երկրորդ տեղում Լևոն Անտոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գուրգեն Առաքելյանը։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ գեղեցիկ խաղի, կամքի և հաղթանակի համար։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ թե՛ խաղատախտակի […] ...
15:54 05.04.2025
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահինԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի նախագահն իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան: «Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ […] ...
15:40 05.04.2025
Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժածԱյսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի բեռնատարը և 32-ամյա Սարիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշ ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...