20:05 09.12.2021
Կառավարությունն այլևս չի համաֆինանսավորի հակակարկտային կայանների տեղադրման սուբվենցիոն հայտերը։ Մասնագիտական ուսումնասիրություններից հետո հակակարկտային կայանների արդյունավետությունը գնահատվել է ցածր և, ըստ մասնագետների, դրանք առաջացնում են բնապահպանական և մթնոլորտային մի շարք խնդիրներ:
Շիրակի մարզում 196 հակակարկտային կայան է տեղադրված։ Բոլորը համայնքային սեփականություն են։ Գյուղապետարանները իրենց բյուջեների հաշվին են գնել ու տեղադրել։ Միայն 97 կայան վերջին 3 տարիներին ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրերով, այսինքն՝ դրանց տեղադրման հարցում պետական համաֆինանսավորում են ստացել գյուղերը։ Հակակարկտայինների դեպքում արժեքի 50 %-ը կառավարությունն է սուբսիդավորում, մյուս 50 %-ը՝ համայնքային բյուջեից է։ Կարկտահարությունից գրեթե ամեն տարի տուժում են հայ-թուրքական սահմանին գտնվող գյուղերը։ Կարկտաբեր ամպերը ձևավորվում են սահմանի այն կողմում ու հասնում ցանքերին։
Հակակարկտային կայանների աշխատանքի արդյունավետությունը ցածր է, այսպիսին է եղել մասնագիտական ուսումնասիրությունների եզրակացությունը։ Ըստ այդմ՝ կայանների վրա կատարված ծախսը չի արդարացնում արդյունքը և գյուղապետներին զգուշացրել են այլ բովանդակության, այլ ենթակառուցվածքների վերականգնման սուբվենցիոն հայտեր ներկայացնել։
«Մասնագիտական հանձնաժողով է կազմվել։ Մասնագետների խումբը այցելութուններ է կազմակերպել, որոշել է կայանների արդյունավետությունը։ Մեկ կայանը, ըստ տեխնիկական պարամետրերի , տրված է 100-120 հա տարածք պաշտպանելու համար, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կայանները մեծ մասով ոչ արդյունավետ են դիտարկվել։ Դրա համար պետությունը դեռ զերծ է մնում առաջիկա ծրագրերում համաֆինանսավորել հակակարկտային կայանների ձեռքբերումը»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
Առանձին գյուղերում հակակարկտայինների արդյունավետությունը քիչ է։ Սա չի ժխտում նաև Շիրակի մարզում կայանները սպասարկող միակ մասնագետը։ Բայց, նշում է՝ պատճառը ոչ թե կայանների մեջ է, այլ դրանց ոչ ճիշտ տեղադրման։
«Որպեսզի գազագեներատորային կայանները նորմալ աշխատեն, արդյունավետությունը բարձր լինի, պետք է ունենան շղթա՝ կայանից կայան հեռավորությունը պետք է լինի 1կմ։ Եթե արանք մնաց, բորոր ամպերը կանցնեն, կարկուտն էլ կխփի։ Այսինքն՝ լուծումը կայանների խելացի տեղադրումն է։ Մենք կարողացել ենք ապացուցել, որ գազագեներատորային կայանների արդյունավետությունն առաջին և երկրորդ աստիճանի կարկտաբեր ամպերի դեպքում շատ բարձր է, երրորդ աստիճանի դեպքում ցածր է, իսկ ամենաբարձր՝ չորրորդ աստճանի ամպերի դեմն առնելու համար ոչ մի միջոց չկա»,- SHANTNEWS-ին ասել է Լոռու ռադիոլոկացիոն կայանի պետի տեղակալ Սուրեն Ղազարյանը։
Վարելահողերը տարբեր տեղերում են գտնվում, կայաններն էլ՝ հիմնականում խոշորացված համայնքներում, տեղադրվում են ոչ թե ցանց ստեղծելու, այլ ամեն բնակավայրում գոնե մեկն ունենալու սկզբունքով։ Հետևանքում՝ կայանների թիվը շատ է, արդյունավետությունը՝ համեմատաբար քիչ։ Բայց, ըստ մասնագետի, սա չի նշանակում, թե հակակարկտայինները պետք չեն։ Կայանների արդյունավետությունը ապացուցող, գիտական հիմնավորումների վրա հենված, եզրակացություն են կազմել և ուղարկել կառավարություն։
Գյուղապետարանները կարող են սեփական միջոցներով՝ առանց կառավարության համաֆինանսավորման, գնել ու տեղադրել կայաններ, եթե դրա անհրաժեշտությունը և արդյունավետությունը տեսնում են։ Կառավարությունն առաջարկում է կարկուտից պաշտպանվելու պետական այլ ծրագրեր։ Խոսքը գյուղապահովագրության և կարկտապաշտպան ցանցերի մասին է։ Վերջինը կիրառելի է միայն այգիների համար, որոնք Շիրակի մարզում շատ քիչ են։
08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters09:35 26.11.2024
Al Jazeera. առնվազն 11 մարդ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքովԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ ըստ տվյալների՝ Գազա քաղաքի հյուսիսային շրջաններում իրականացված գրոհի ժամանակ իսրայելցի զինվորները սպանել են վեց մարդու, եւս մի քանիսին վիրավորել են։ Երեք զոհ և մի քանի վիրավորներ են գրանցվել նաև Շատի փախստականների ճամբարում, որը գտնվում է քաղաքից դուրս, […] ...
09:25 26.11.2024
Yonhap. Հյուսիսային Կորեան ապամոնտաժում է էլեկտրահաղորդման գծերը Հարավային Կորեայի հետ սահմանինՀյուսիսային Կորեայի իշխանությունները, ենթադրաբար, ապամոնտաժում են էլեկտրահաղորդման գծերը (PTL), որոնք տանում են դեպի Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող այժմ փակ Կաեսոնգ արդյունաբերական համալիրը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։ Նրանց տվյալներով՝ կիրակի օրվանից Կորեայի ժողովրդական բանակի զինվորները Կիոնիսոն տրանսպորտային զարկերակի երկայնքով էլեկտրահաղորդման աշտարակների միջեւ գտնվող որոշ հատվածներում էլեկտրահաղորդման գծերն են ապամոնտաժում։ Հարավային Կորեայի […] ...
09:14 26.11.2024
«Ալ Հիլյալի» առաջին պարտությունըՍաուդյան Արաբիայի գործող չեմպիոն և առաջատար «Ալ Հիլյալն» առաջին պարտությունն է կրել ընթացիկ մրցաշրջանում: Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը Պրո լիգայի 11-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվել է «Ալ Խալիջին»: Էր Ռիյադի թիմը 28 միավորով առաջատարն է և մեկ միավորով է գերազանցում «Ալ Իթիհադին»: ...
09:09 26.11.2024
Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղումՆոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային […] ...
09:00 26.11.2024
Կանադան կարող է մեծացնել ռազմական ծախսերը Թրամփի վարչակազմի հետ աշխատելու ընթացքումԿանադայի իշխանությունները պատրաստ են զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը, որպեսզի արագ սկսեն համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին այդ ցուցանիշներով՝ աշխատելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի հետ: Այս մասին հայտարարել է հյուսիսամերիկյան երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը։ «Ամերիկացիները ցանկանում են, որ մենք արագացնենք, ես պատրաստ եմ արագացնել», -CTV-ն մեջբերում է Բլերի խոսքերը Օտտավայում Կանադայի միջազգային հարաբերությունների […] ...
08:50 26.11.2024
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիայի թիմին․ ԱԱ-2027Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ խաղում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 80-129 հաշվով պարտվել է Ավստրիայի թիմին։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետն ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսն էր, որը վաստակել է 22 միավոր։ Ավստրիայի հավաքականը 6 միավորով C խմբի առաջատարն է, Հայաստանը 4 միավորով երկրորդն է։ Խմբում ընդգրկված Ալբանիան ունի […] ...