13:24 12.02.2018
Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ պարբերաբար լուրեր են պտտվում, որ Հայաստանում «Մակդոնալդս» ցանցի ռեստորաններ են բացվելու: Այդ լուրերը շրջանառվում են նաև այս օրերին: Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն է անդրադարձել «Մակդոնալդս»-ի ռիսկերին:
«Ինձ նաև շատ անհանգստացնում է այն հանգամանքը, թե որտեղ է տեղակայվելու այս ռեստորանների ցանցը և մասնավորապես նրա կենտրոնական դիրք գրավելը Երևան քաղաքում, մասնավորապես Հանրապետության հրապարակի մոտ: Մեկ բան է բավարարել զբոսաշրջիկների պահանջները, օրինակ՝ ինչ-որ կենտրոնական ճանապարհների մոտ պատրաստել, որտեղից օգտվում են հիմնականում քաղաքից դուրս եկող մարդիկ, մեկ այլ հանգամանք է, երբ որ քաղաքի կենտրոնական հատվածում գործ ունենք նմանատիպ սննդի հետ»,- ասել է Պիպոյանը:
Ըստ պարենային իրավունքի փորձագետի՝ Հայաստանում խնդիր է նաև այն, որ մարդկանց իրազեկվածությունը սննդամթերքի անվտանգության մասով շատ ցածր է: Պատճառները տարբեր են՝ որակյալ ապրանքի բարձր գին, սննդային սովորություններ:
«Ինձ շատ հիասթափեցնում է այն հանգամանքը, որ Հայաստանը, ունենալով աշխարհի լավագույն սննդակարգերից մեկը, խոսքը վերաբերում է ավանդական հայկական խոհանոցին, երբ հայերն օգտագործել են հատիկեղեն, լոբազգիներ, ալյուրից պատրաստվող բոքոն հաց, լավաշ, լավագույն կաթնաթթվային մթերք՝ մածուն, կարմիր գինի, այսօր Հայաստանը բացում է աշխարհի վատագույն սննդակարգ ունեցող երկրների ցանկը»,- ասում է Պիպոյանը:
Խնդիրների լուծման համար, ըստ Պիպոյանի, շատ կարևոր է առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների դերը:
«Ամբողջ աշխարհում երկրում սննդամթերքի անվտանգության խնդիրներով զբաղվում են գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունները: Մի կողմից՝ դա նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, մյուս կողմից՝ քաղաքացիների առղջությանը: Պետք է շեշտեմ, որ որևէ նախարարության կողմից չեմ նկատել այս խնդիրներով զբաղվելու, համապատասխան ռազմավարություն ունենալու պատրաստակամություն», – ասել է Պիպոյանը՝ հավելելով, որ առողջապահության նախարարությունը, հակածխախոտային ակցիաներից առաջ, լավ կլիներ՝ զբաղվեր Հայաստանի քաղաքացիների սննդակարգի ուսումնասիրությամբ:
17:48 12.04.2025
Axios. Թրամփը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ գործարք կնքելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատրաստ լինել զիջումների գնալ Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Եթե Մուսկատում (Օման) անուղղակի բանակցությունները դրական արդյունք ունենան, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ուղիղ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ ապրիլի 12-ին կամ ապրիլի […] ...
17:38 12.04.2025
Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզԲրիտանիայի արքայազն Հարին այցելել է Ուկրաինայի արևմտյան Լվովի շրջանի հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բրիտանացի արքայազնի ճամփորդության մի քանի լուսանկար: Արքայազն Հարիի՝ Ուկրաինա մեկնելու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այդ մասին այցից հետո հայտնել է Telegraph թերթը։ ...
17:28 12.04.2025
ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը առաջարկում է ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն իր ղեկավարած կոնֆեդերացիայի համագումարի բացման խոսքում առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն: «Մենք համոզված ենք, որ 100-ամյակի տոնակատարությունը եզակի է լինելու: Նման իրադարձությունները մեկ անգամ են լինում: Այդ նպատակով առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ` միաժամանակ երեք մայրցամաքներում, որպեսզի ոչ […] ...
17:23 12.04.2025
Իրանը և ԱՄՆ-ը քննարկում են միջուկային սահմանափակումների դիմաց պատժամիջոցների չեղարկումըԻրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները քննարկում են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը՝ Օմանի Մուսկատ քաղաքում անուղղակի բանակցությունների ընթացքում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները նպատակ ունեն նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, փոխանակել բանտարկյալներին և թուլացնել պատժամիջոցները՝ իրանական միջուկային ծրագրի «վերահսկողության» դիմաց։ Գործակալության աղբյուրը բանակցությունների […] ...
17:13 12.04.2025
Սպիտակի ԲԿ-ը միացել է Առողջապահության նախարարության անվարձահատույց դոնորության արշավինՄարզային միջոցառմանը ներկա է եղել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի տնօրեն Հայկ Գրիգորյանը, հայտում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ողջույնի իր խոսքում փոխնախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը, դոնորների անվտանգության և իրավունքի ապահովումը, ինչպես նաև գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը: «Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի […] ...