12:58 12.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահ Ռումեն Ռադևին և տիկին Դեսիսլավա Ռադևային նախագահի նստավայրում դիմավորել են Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցը:
«Թեև շուրջ տասը տարի է անցել իմ պաշտոնական այցից Բուլղարիա, ես այդ այցը հաճույքով եմ հիշում, որովհետև այն լի էր ջերմությամբ, լի էր բազմաթիվ բարեկամական դրսևորումներով: Գոհունակությամբ ուզում եմ փաստել, պարո՛ն նախագահ, որ այս 25 տարիներին մենք ունենք լուրջ ձեռքբերումներ: Եվ թեև մեր երկու երկրների միջև առկա ներուժը ամբողջությամբ չենք օգտագործել, բայց այդ ձեռքբերումներն օրինաչափ են: Օրինաչափ են, որովհետև մեր հարաբերությունները հիմնված են պատմական լավ բարեկամության վրա:
Պարո՛ն նախագահ, օգտվելով այս լավ առիթից, ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային Եվրոպական միության խորհրդում նախագահության կապակցությամբ և մաղթել ձեզ հաջողություններ ձեր նախագահության առաջնահերթություններն իրականացնելու գործում: Դա նաև կարևոր է մեզ համար, որովհետև մենք էլ ձգտում ենք մերձենալ Եվրոպական միության հետ:
Մեկ անգամ ևս բարի գալուստ Հայաստան»,– ասել է նախագահ Սարգսյանը:
Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին Հայաստան այցելելու հրավերի համար՝ ընդգծելով, որ մեծ գոհունակությամբ է ընդունել այն:
«Մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունները պարզապես բարեկամական չեն՝ դրանք, իսկապես, բարեկամական են պատմական առումով: Ինչպես Դուք ասացիք՝ մեր երկու ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն իրենց պատմական ճակատագրի հարցում և նրանք միմյանց նկատմամբ մեծ հարգանք ու սեր են տածում: Մենք նույնիսկ պարտական ենք մեր ժողովուրդներին, որովհետև նրանք մեզնից ակնկալում են ավելի դինամիկ փոխհարաբերություններ: Ձեր հրավերով և այս այցով մենք իրականում բացթողում ենք լրացնում՝ նկատի առնելով, որ տասը տարի նմանատիպ այց չի եղել: Իսկ դա լավագույն նախադրյալն է, որպեսզի զարգանան մեր փոխհարաբերությունները բոլոր բնագավառներում: Ես շատ ուրախ եմ, որ այս այցը կունենա կոնկրետ չափելիություն: Ակնկալում եմ, որ այսօր կստորագրենք համագործակցության չորս շատ կարևոր փաստաթուղթ: Ես իմ պատվիրակության կազմում ունեմ նաև չորս հոգի, որոնք մեր ամենակարևոր կազմակերպությունների նախագահներն են, և այդ առումով ակնկալիքներ ունեմ, որ իսկապես կակտիվանան մեր փոխհարաբերություններն առևտրատնտեսական ոլորտում»,-Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...