Նոր Զելանդիայի պաշտոնյաները հրաժարվել են ներկա գտնվել Պեկինի Օլիմպիական խաղերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Նոր Զելանդիայի պաշտոնյաները հրաժարվել են ներկա գտնվել Պեկինի Օլիմպիական խաղերին

12:53 07.12.2021

Նոր Զելանդիայի փոխվարչապետ Գրանտ Ռոբերտսոնը հայտարարել է, որ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում երկիրը ներկայացված չի լինի «նախարարների մակարդակով»։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է 1News-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Նոր Զելանդիայի իշխանությունների որոշումը պայմանավորված է ոչ թե ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ հայտարարված բոյկոտով, այլ համաճարակաբանական իրավիճակով։

«Կային մի շարք գործոններ, բայց հիմնականում որոշումը կապված էր COVID-19-ի և այն փաստի հետ, որ կորոնավիրուսի ժամանակ տեղաշարժի նյութատեխնիկական ասպեկտները չեն նպաստում այս տեսակի ճանապարհորդություններին», – ավելացրել է Ռոբերտսոնը:

Նա նշել է, որ այս որոշումը կայացվել է, և այս մասին Չինաստանին հաղորդվել է դեռ այս տարվա հոկտեմբերին։ Միաժամանակ փոխվարչապետը վստահեցրել է, որ Նոր Զելանդիան «բազմիցս հայտնել է ՉԺՀ-ին՝ մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների մասին»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Չինաստանում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերին։ Ընդ որում, դա չի տարածվում ամերիկացի մարզիկների վրա։ Ըստ Սպիտակ տան՝ ամերիկացի դիվանագետները Պեկին չեն մեկնի Չինաստանում մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Չինաստանը Վաշինգտոնի այս հայտարարությունն անվանել է «քաղաքական մանիպուլյացիա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

BACK_TO_TOP