Հնդկաստանը կարտադրի 600 հազար «Կալաշնիկով» ինքնաձիգ․ կայացել է Պուտին-Մոդի հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Հնդկաստանը կարտադրի 600 հազար «Կալաշնիկով» ինքնաձիգ․ կայացել է Պուտին-Մոդի հանդիպումը

12:54 07.12.2021

Կորոնավիրուսի համավարակից ի վեր Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ է աշխատանքային այցով մեկնել արտերկիր։ Ուղևորությունը Հնդկաստան պայմանավորված է երկու երկրների միջև արտոնյալ ռազմավարական գործընկերությամբ։

Ռուսաստանի ղեկավարին աշխատանքային այցի ընթացքում ուղեկցում էին երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Եվ դա պատահական չէ, քանի որ կողմերը պայմանավորվել են խորացնել ռազմական համագործակցությունը։

«Այստեղ են նաև մեր գործնկերները՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։ Սա, հավանաբար, նման ձևաչափով առաջին հանդիպումն է։ Դա խոսում է այն մասին, որ մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերություններն ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ ռազմական ոլորտում», – Վլադիմիր Պուտինի խոսքերն է մեջբերում Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են պաշտպանական ոլորտում համագործակցությունն ամրապնդելու մտադրությունը և 2021-2031 թթ. ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի մասին համաձայնագիր են ստորագրել։

Ըստ այդմ, Հնդկաստանի ձեռնարկություններում կարտադրվի 600 հազարից ավելի «Կալաշնիկով» ինքնաձիգ։

«Մեր պաշտպանական համագործակցությունն ամրապնդվում է համատեղ մշակման և համատեղ արտադրության միջոցով՝ «Արտադրված է Հնդկաստանում» ծրագրի շրջանակներում: Ընդլայնվում է նաև համագործակցությունը տիեզերական և քաղաքացիական միջուկային էներգետիկայի բնագավառում», – ասել է Նարենդրա Մոդին։

Ռուսաստանը նաև հետաքրքրված է շարունակել Հնդկաստանին С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը։ Ըստ նախկին համաձայնագրերի՝ այս ամիս արդեն սկսվել են С-400-ների մատակարարումները։

Վլադիմիր Պուտինն ու Նարենդրա Մոդին նաև պայմանավորվել են զարկ տալ փոխադարձ առևտրին՝ մինչև 2025 թվականը տարեկան առևտրաշրջանառությունը հասցնելով 30 միլիարդ դոլարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

BACK_TO_TOP