16:55 20.07.2018
Հայաստանում բոլոր քննչական մարմինները, բոլոր իրավապահները գիտեն՝ համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա որևէ սահմանափակում: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ չի լինելու քրգործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի, և սրանով ամեն ինչ ասված է, բայց նաև չի լինելու այնպիսի քրգործ, որը վարող քննիչի դերում հայտնվի ՀՀ վարչապետը:
Լրագրողները հիշեցրին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել գալ և հարցաքննվել Մարտի 1-ի գործով, ապա հետաքրքրվեցին՝ ո՞րն է նրա ինքնավստահության պատճառը, արդյո՞ք Սահմանադրությամբ իմունիտետ ունի:
«Ես չեմ կարծում, թե որևէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ ունի, եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա: Դա թյուրընկալում է, թյուրըմբռնում, իրավաբանները պետք է խոսեն, բայց ես այնքան էլ վստահ չեմ, որ դա ճիշտ ընկալում է, մնացածը քննչական մարմինների գործն է: ՀՔԾ նոր պետին ներկայացնելով՝ ես հստակ ասել եմ այն խնդիրները, որ դրված են ՀՔԾ առաջ, դրանց մեջ կարևորագույն տեղ ուներ Մարտի 1-ի դեպքերի ամբողջական քննությունը ու բացահայտումը»,- ասաց նա:
Փաշինյանն ուրախությամբ հայտնեց, որ այստեղ լրջագույն տեղաշարժեր կան, հույս հայտնեց՝ դրանք լրջագույն արդյունքների կբերեն: Վարչապետը, սակայն, ընդգծեց՝ կարևոր է համարում, որ նախաքննությունն ընթանա բոլոր հնարավոր ներգրավված անձանց իրավունքների և ընդհանրապես օրինականության բացարձակ պահպանությամբ:
«Սա իսկապես շատ կարևոր է: Ես սա ասում եմ ոչ միայն որպես ՀՀ վարչապետ, այլև որպես վարչապետ, որը նախկինում ՀՀ-ում եղել է քաղբանտարկյալ: Ինձ համար կլինի մեծագույն խայտառակություն, եթե ՀՀ-ում մենք ունենանք քաղբանտարկյալներ: Մենք չենք ունենա քաղբանտարկյալներ, բայց որևէ քրգործ չի կանգնելու՝ որևէ անձով պայմանավորված: Ցանկացած անձ, ում քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով բավարար հիմքեր կլինեն, կենթարկվի պատասխանատվության»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ից իրեն չեն հրավիրել հարցաքննության: Վարչապետից հետաքրքրվեցին նաև՝ արդյո՞ք դժվար է հայտնաբերել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով, և որը հետախուզման մեջ է:
«Իրավապահները դեռ նոր են նրան մեղադրանք առաջադրել. ես շատ մանրամասներով տեղյակ չեմ այդ գործողություններին՝ ինչ են անում: Ես ուղղակի համոզված եմ, որ իրենք իրենց աշխատանքը պատշաճ կանեն, բոլոր միջոցները կձեռնարկվեն»,- ասաց նա:
Վարչապետին տեղեկացրին, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել նրա հետ, հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ է նրանց հետ հանդիպել:
«Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ, իհարկե, կհանդիպեմ, հուսով եմ՝ այդ հանդիպումը տեղի կունենան այնպիսի պայմաններում, երբ մենք ինչ-որ արդյունքներ արձանագրած լինելու մեջ համոզված կլինենք, չնայած այդ հանդիպումը կարող է լինել ցանկացած պահի, բոլորի հետ լավ հարաբերություններ ունենք»,- ասաց նա:
Փաշինյանը խոստացավ, որ նման հանդիպում կկազմակերպեն:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում10:40 24.11.2024
Հրդեհ ավտոտնակումՆոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...
10:20 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններ ենՌումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...
10:00 24.11.2024
Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկանՆոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...
09:40 24.11.2024
Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...
00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...