Շիրակի մարզում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները և մանդատների հաշվարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Շիրակի մարզում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները և մանդատների հաշվարկը

18:08 06.12.2021

Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք և Արթիկ խոշորացվող  համայնքներում ընտրությունները համակարգում են թիվ 30, 32 և 33 տարածքային ընտրական հանձնաժողովները, որոնք ամփոփել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Համաձայն դրանց՝ Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններն ու դաշինքները հաղթահարել են անցողիկ շեմը։ Հիշեցնենք, կուսակցությունների համար 4, իսկ դաշինքների համար 6 %-ն է։

4 խոշորացվող համայնքներում ընտրապայքարը  մրցակցային լինելու առումով տարբեր էր։ Աշոցքում ամենաքիչը՝ 2 ուժ էր պայքարում, Արթիկում էլ ամենաշատը՝ 6 կուսակցություն և դաշինք։ Ինչքան առաջադրված ուժերը, հետևաբար նաև թեկնածուները, շատ են, այնքաՆ ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Ըստ այդմ՝ Շիրակի մարզի 4 համայնքներում մասնակցության ցուցանիշը տարբեր է։ Ամենաակտիվը Ամասիան է, որն ընդգրկում է 26 բնակավայր։

Աշոցքում ընդամենը 2 կուսակցություն էր մասնակցում ընտրություններին։ Մասնակցությունն այստեղ քիչ է եղել։ Աշոցքը Շիրակի մարզում միակ համայնքն է, որտեղ մասնակից ուժերից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեների բացարձակ մեծամասնությունն է ստացել` 66,03 %:

«Աշոցքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ԲՀԿ-ն։ ԲՀԿ-ն ստացել է 1090 ձայն կամ 31,08 %, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2316 ձայն կամ 66,03%: Այսինքն՝ Աշոցքում 50+1 տոկոս է և միանձնյա կարող է կատարվել համայնքի ղեկավարի ընտրություն»,- SHANTNEWS-ին ասել է թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը։

Ախուրյանի 38 տեղամասերից գրանցամատյանում ենթադրյալ խախտման մասին 3 արձանագրություն կա։ Թե ինչպիսի խախտումներին են դրանք վերաբերում, հանձնաժողովը դեռ ուսումնասիրելու է։ Չնայած Ախուրյանում ընտրապայքարը թեժ էր ու լարված, բայց թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է նշում՝ տեղամասերում այնպիսի խախտումներ թույլ չեն տրվել, որոնք կազդեին ընտրությունների արդյունքների վրա։ Ախուրյանում ընտրողների մոտ 42 տոկոսն է մասնակցել քվեարկության։ Միջին հաշվարկով՝ Ախուրյանի ամեն տեղամասում մոտ 10 քվեաթերթիկ անվավեր է եղել։

«370 անվավեր քվեաթերթիկներ կան։ Քանի որ այս անգամ քվեաթերթիկի վրա նշումներ են կատարել ընտրողները, սպասում էի, որ ավելի շատ են լինելու անվավեր քվեաթերթիկները։ Կոպիտ խախտումներ չեն արձանագրվել և դիմում-բողոքներ չունենք։ Գրանցամատյանում 3 գրառում կա։ Դեռ պետք է ճշտենք, թե ինչ պատճառով են արվել այդ գրառումները»,- SHANTNEWS-ին ասել է թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ներսես Մարգարյանը։

Արթիկում 5 կուսակցություն և 1 դաշինք էր ընտրապայքարում։ Բոլորը կարողացել են հաղթահարել անցողիկ շեմը։ Պատկերը նույնն է Շիրակի մարզի մյուս խոշորացվող համայնքներում ևս։ ՏԻՄ ընտրություններն առաջին անգամ էին համամասնական ընտրակարգով և ավագանու կազմում մանդատ չստացած որևէ ուժ Շիրակի մարզում չկա։

«Արթիկը քաղաքականացված շրջան է։ Մրցակցությունը թեժ էր։ Մասնակցում էին 5 կուսակցություններ և 1 դաշինք, սակայն ընտրություններն ընթացել են առանց լուրջ խախտումների։ ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Բոլոր ուժերը պայքարեցին իրենց քվեների համար և բոլորն էլ հասան հաջողության»,- SHANTNEWS-ին ասել է թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը։

Տարածքային ընտրական հանձնաժողովները ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփել են, ըստ այդմ՝ մանդատների նախնական բաշխում կատարել։ Մանդատների հաշվարկը կատարվում է ընտրական օրենսգրքով սահմանված բանաձևով։ Հայտնի է մանդատների բաշխումն՝ ըստ ընտրությունների նախնական տվյալների․

Ամասիա

Ամասիա-Արփի – 6 մանդատ

ՔՊ – 6 մանդատ

ՀՀԿ – 3 մանդատ

 

Աշոցք

ՔՊ – 10 մանդատ

ԲՀԿ – 5 մանդատ

 

Արթիկ

« Ազատական» կուսակցություն – 3 մանդատ

« Հանուն Հանրապետության» կուսակցություն – 4 մանդատ

« Ապրելու երկիր» կուսակցություն  – 1 մանդատ

ՀՅԴ – 2 մանդատ

«Միասնական Արթիկ» դաշինք – 6 մանդատ

ՔՊ – 11 մանդատ

Ախուրյան համայնքում մանդատների հաշվարկը դեռ չի ներկայացրել թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովը։ Վերահաշվարկի մասին դիմում-բողոքներ են ընդունելու մինչև վաղը։ Քանի դեռ այս ժամկետը չի լրացել, ասում է տվյալներն ու հաշվարկները վերջնական  համարվել չեն կարող։ Տարածքային ընտրական հանձնաժողովները ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփում ու մանդատների բաշխում կատարելու են 1 շաբաթից՝ դեկտեմբերի 12-ին, որից հետո խոշորացվող համայնքներում ավագանու առաջին նիստերն են կայանալու և ընտրվելու են համայնքների ղեկավարներ։ Համայնքի ղեկավարի ընտրությունը կանխատեսելի է միայն Աշոցքում, մյուս համայնքներում կոալիցիաներ են ձևավորվելու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC

09:40 26.11.2024

Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC

Մակաոյում կայացել է UFC-ի հերթական մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպել են հանրահայտ ռուս մարտիկ Պետր Յանը և բրազիլացի Դեյվիսոն Ֆիգեյրեդուն: Թեթևագույն քաշային կարգի մենամարտը տևել է 5 ռաունդ, 31-ամյա Յանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել նախկին չեմպիոնի նկատմամբ (50-45, 50-45, 50-45): Սա Յանի 18-րդ հաղթանակն է օկտագոնում, նա նաև ունի 5 պարտություն: 36-ամյա Ֆիգեյրեդուն […] ...

Al Jazeera. առնվազն 11 մարդ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով

09:35 26.11.2024

Al Jazeera. առնվազն 11 մարդ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ ըստ տվյալների՝ Գազա քաղաքի հյուսիսային շրջաններում իրականացված գրոհի ժամանակ իսրայելցի զինվորները սպանել են վեց մարդու, եւս մի քանիսին վիրավորել են։ Երեք զոհ և մի քանի վիրավորներ են գրանցվել նաև Շատի փախստականների ճամբարում, որը գտնվում է քաղաքից դուրս, […] ...

Yonhap. Հյուսիսային Կորեան ապամոնտաժում է էլեկտրահաղորդման գծերը Հարավային Կորեայի հետ սահմանին

09:25 26.11.2024

Yonhap. Հյուսիսային Կորեան ապամոնտաժում է էլեկտրահաղորդման գծերը Հարավային Կորեայի հետ սահմանին

Հյուսիսային Կորեայի իշխանությունները, ենթադրաբար, ապամոնտաժում են էլեկտրահաղորդման գծերը (PTL), որոնք տանում են դեպի Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող այժմ փակ Կաեսոնգ արդյունաբերական համալիրը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։ Նրանց տվյալներով՝ կիրակի օրվանից Կորեայի ժողովրդական բանակի զինվորները Կիոնիսոն տրանսպորտային զարկերակի երկայնքով էլեկտրահաղորդման աշտարակների միջեւ գտնվող որոշ հատվածներում էլեկտրահաղորդման գծերն են ապամոնտաժում։ Հարավային Կորեայի […] ...

«Ալ Հիլյալի» առաջին պարտությունը

09:14 26.11.2024

«Ալ Հիլյալի» առաջին պարտությունը

Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն և առաջատար «Ալ Հիլյալն» առաջին պարտությունն է կրել ընթացիկ մրցաշրջանում: Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը Պրո լիգայի 11-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվել է «Ալ Խալիջին»: Էր Ռիյադի թիմը 28 միավորով առաջատարն է և մեկ միավորով է գերազանցում «Ալ Իթիհադին»:   ...

Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

09:09 26.11.2024

Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային […] ...

Կանադան կարող է մեծացնել ռազմական ծախսերը Թրամփի վարչակազմի հետ աշխատելու ընթացքում

09:00 26.11.2024

Կանադան կարող է մեծացնել ռազմական ծախսերը Թրամփի վարչակազմի հետ աշխատելու ընթացքում

Կանադայի իշխանությունները պատրաստ են զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը, որպեսզի արագ սկսեն համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին այդ ցուցանիշներով՝ աշխատելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի հետ: Այս մասին հայտարարել է հյուսիսամերիկյան երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը։ «Ամերիկացիները ցանկանում են, որ մենք արագացնենք, ես պատրաստ եմ արագացնել», -CTV-ն մեջբերում է Բլերի խոսքերը Օտտավայում Կանադայի միջազգային հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP