16:41 03.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ներառական զարգացում» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպել է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա` դեկտեմբերի 3-ի առիթով:
Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է ներառական հասարակության ձևավորման խնդիրը` նշելով, որ ներառականությունը ավելի խորքային հասկացություն է, քան հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորումը: «Ներառականության ապահովումը բնութագրում է հասարակության որակը և ցույց տալիս հասարակության արժեքները, զարգացումը և ներքին խնդիրները»,- նշել է նա:
Ներկայացնելով կրթության ոլորտի ներառականությանն ուղղված պետական քաղաքականությունը` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատանքներն իրականացվում են երեք հիմնական ուղղությամբ` օրենսդրության և քաղաքականության մշակում, ենթակառուցվածքների զարգացում և միջավայրի հարմարեցում, մարդկային կարողությունների զարգացում:
ՏՄԱԿ-ները մասնագիտական աջակցություն կցուցաբերեն նախադպրոցական տարիքի երեխաներին
Օրենսդրական բարեփոխումներից նախարարի տեղակալն առանձնացրել է նախադպրոցական կրթության մասին նոր օրենքը, որով սահմանվում է նախադպրոցական կրթության ոլորտում նույնպես անցնել համընդհանուր ներառման մինչև 2023 թվականը: Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներից, ըստ փոխնախարարի, կարևոր էր հատկապես նախադպրոցական հաստատությունների՝ մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, որը հաստատվել է այս տարվա ամռանը: Ըստ այդմ` արդեն հաջորդ տարվա սեպտեմբերից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետական ֆինանսավորմամբ: «Նախադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային ենթակայության կազմակերպություններ են, բայց պետությունը պետք է աջակցի ԿԱՊԿՈՒ երեխաների՝ վաղ տարիքից ներառմանը, քանի որ, ըստ վերլուծությունների, հիմնական խնդիրները ֆինանսավորման հետ են կապված: Պետական ֆինանսավորումը թույլ կտա նախադպրոցական հաստատություններում ներգրավել համապատասխան մասնագետների, ապահովել հարմարեցված միջավայր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ միաժամանակ համապատասխան գործիքակազմեր են մշակվում մասնագիտացված կառույցների հզորացման համար: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) ֆինանսավորման նոր կարգը ևս հաստատված է, և հաջորդ տարվանից ՏՄԱԿ-ները մասնագիտական աջակցության ծառայություններ կմատուցեն նախադպրոցական հաստատություններին, ինչն էլ պետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություն է ենթադրում:
Հանրակրթության մասին նոր օրենքում շեշտված է ներառականությունը
Այս օրերին լայնորեն քննարկվող «Հանրակրթության մասին» նոր օրենքի նախագծում ևս ներառականության խնդիրները լայնորեն շեշտադրված են: Փոխնախարարի խոսքերով` արմատական վերանայումը սկսվում է ԿԱՊԿՈՒ հասկացության վերանայումից և հասնում ֆինանսավորման նոր բանաձևի ներդրմանը: Հրաժարվելով ֆինանսավորման բարձրացված չափաքանակի նախկին մոտեցումից` ըստ էության ստեղծվում է նոր տիպի հատուկ դպրոցների համակարգ: «Յուրաքանչյուր երեխա կկարողանա հաճախել ցանկացած դպրոց, որտեղ ապահովված կլինի ֆիզիկական հարմարեցված միջավայրով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ուսուցիչների տրանսպորտային ծառայության փոխհատուցման նոր կարգով` փոխհատուցում կարող են ստանալ նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները: Այս դրույթն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարից:
Միջավայրի հարմարեցումը քաղաքաշինական պահանջ է
Միջավայրի հարմարեցման և ենթակառուցվածքների զարգացման առումով՝ նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ-ում այժմ ընթացող նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման ծավալուն աշխատանքները: Նա հիշեցրել է, որ կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիների համար նախատեսված է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգում և կառուցում: Շինարարական բոլոր ծրագրերում միջավայրի հարմարեցման պահանջները հատուկ կարևորված են, դրանք նաև ներառված են քաղաքաշինական նորմերում:
Ներառականությունը ուսուցչի պարտադիր ատեստավորման առանձին կրեդիտ է
Մարդկային կարողությունների զարգացման տեսանկյունից՝ նախարարի տեղակալը առանձնացրել է կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացը: Նա նշել է, որ ուսուցիչների պարտադիր ատեստավորման և վերապատրաստման ծրագրում ներառականությունն առանձին պարտադիր բաղադրիչ է, որի համար ուսուցիչը ստանում է առանձին կրեդիտ, առանց որի նա չի կարող ատեստավորվել:
Նշենք, որ յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պարտադիր ատեստավորում է անցնում. տարեկան վերապատրաստվում և ատեստավորվում է մոտ 7000 ուսուցիչ:
Հավելենք, որ «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս դե Ուիթը: Պանելային քննարկման ժամանակ ելույթ են ունեցել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի հայաստանյան ղեկավար Անի Մանուկյանը:
Աշխատաժողովին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, պետական տարբեր գերատեսչությունների և շուրջ 60 ՀԿ-ների ներկայացուցիչներ:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...