Ընդունելության աննախադեպ ցածր ցուցանիշներ Գյումրիի երեք պետական բուհերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ընդունելության աննախադեպ ցածր ցուցանիշներ Գյումրիի երեք պետական բուհերում

15:17 20.07.2018

Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է այս տարվա միասնական և կենտրոնացված քննությունների արդյունքները: Հանրապետության բոլոր բուհերում համատարած թափուր տեղեր են, որոշներում բաժիններ են փակվել: Դիմորդների թվի նվազման պատճառների մասին ասվող բացատրությունները նույնն են՝ բնակչության արտահոսք, ծնելիության նվազում և բարձրագույն կրթության հանդեպ հետաքրքրության պակաս: Այս տարի այս ամենին գումարվեց նաև նաև 12-ամյա կրթակարգի անցումը, իսկ Գյումրիի բուհերին վնասել է նաև չարաշահումների, ապօրինությունների բացահայտումներն ու ակտիվ հեղափոխական ձգտումները, որոնք ազդել են բուհերի վարկանիշների վրա:

Շիրակի պետական համալսարանը ընդունելության երեք փուլերի արդյունքում ունի ընդամենը 140 առաջին կուրսեցի՝ եռակի պակաս հատկացված տեղերից: Բուհը 25 մասնագիտությունների գծով է ընդունելություն հայտարարել, երեք՝  շուկայագիտություն, դեղագործական քիմիա և ֆիզիկա բաժիններում ընդհանրապես դիմորդներ չկան, թափուր են նաև որոշ անվճար տեղեր:

Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում էլ նախապես հաշվի էին առել 12-ամյա կրթակարգի անցման հետևանքներն ու 7-ի փոխարեն 4 մասնագիտություններով էր մրցույթ հայտարարել, անփոփոխ թողնելով անվճար տեղերի քանակը, արդյունքում բուհում դժգոհ չեն արդյունքներից: Բոլոր 4 բաժիններում ուսանողներ կան, պարզապես 30 ընդունվածներից 27-ը հայտնվել է անվճար համակարգում:

Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղն էլ նախորդ տարվանից մոտ քառակի պակաս դիմորդներ է ունեցել: Այս տարի մասնաճյուղում կրթությունը շարունակելու է 16 ուսանող: Այստեղ ցածր ցուցանիշը պայմանավորված է նաև անհավասար մրցակցությամբ: Եթե ՇՊՀ-ում շուկայագիտություն բաժին կարող են ընդունվել 2, ապա տնտեսագիտության մասնաճյուղում՝ 3 պարտադիր քննությամբ:

«Երեք քննությունը ենթադրում է ավելի որակյալ կադրերի ներգրավում կրթական պրոցեսի մեջ, և կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ Գյումրիում գործող համալսարանները հրաժարվեն տնտեսագիտություն մասնագիտությունից, որովհետև վերջին հաշվով մասնագիտացման հարցն է կարևոր, որը մենք ունենք»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը, որը նաև «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության» համակարգողն է:

Նա վստահեցրել է, որ շարունակելու է պայքարն առանց բուհը նախաձեռնության հետ խառնելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

BACK_TO_TOP