Զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան մարդիկ, որ չեն նկատում՝ Հայաստանում եղել են փոփոխություններ. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան մարդիկ, որ չեն նկատում՝ Հայաստանում եղել են փոփոխություններ. վարչապետ

12:58 20.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Բրյուսել կատարած այցի ընթացքում իր հնչեցրած որոշ արտահայտություններին, որոնք ոմանց կտրուկ էին թվացել:

«ԵՄ-ի հետ կապված՝ նշեմ, որ Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում ես իմ բոլոր հանդիպումներում հստակ արձանագրել եմ հետևյալը՝ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ մեր համոզմունքն է, հավատամքն է, վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է: Երկրորդը՝ երկար տարիներ ԵՄ-ն ասել է, որ Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերվում է պայմանական ասած «ավելին` ավելիի դիմաց» բանաձևով»,- ասաց նա:

Վարչապետը մասնավորեցրեց՝ «ավելին» վերաբերել է այն հռչակված արժեքներին, որ բոլորիս հայտնի է՝ ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, թափանցիկություն, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար: Նա ասաց, որ մինչև իր բրյուսելյան այցը ԵՄ-ից եղել է հայտարարություն, որ ԵՄ-ն Հայաստանին պատրաստվում է աջակցել ինչ-որ ձևով, ուստի այս համատեքստում ինքն իր տարակուսանքն է արտահայտել, որ ԵՄ առաջարկած բանաձևը չի աշխատում հենց ԵՄ-ի քաղաքականության համար:

«Ինձ համար տարակուսելի է, որ ԵՄ-ի մի շարք գործընկերներ, ոչ բոլորը, համենայն դեպս՝ մի մասը, ինձ հետ հանդիպումներում ասում են, որ ինչպես նախկինում, այսօր էլ Հայաստանում ակնկալում են փոփոխություններ: Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան մարդիկ, որ չեն նկատում, որ Հայաստանում եղել են փոփոխություններ»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ ինքն անգամ օրինակներ է բերել, որ նոր կառավարությունը երկու ամսում, անգամ մի ամսում կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան ԵՄ-ի և նախկին կառավարությունների համագործակցության արդյունքում է եղել ՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով հանդերձ:

«Մենք հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չենք արել և չենք անելու: Ինչ անում ենք, անում ենք մեր ժողովրդի՝ մեզ տված մանդատը իրացնելու համար, ես ուզում եմ սա հստակ լինի, այս ուղերձը հստակ հղել ենք մեր գործընկերներին»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

BACK_TO_TOP