19:48 01.12.2021
Գյումրիի փողոցների ձմեռային սպասարկման նախապատրաստման աշխատանքները սկսվել են նոյեմբերի կեսերից։ Փողոցների հիմնանորոգման արդյունքում սպասարկման տարածքներն ընդլայնվել են մոտ 10 կմ-ով: Կոմունալ ծառայության ավտոպարկում մեքենամեխանիզմներն ու անհրաժեշտ նյութատեխնիկական բազան ևս նորացվել են:
Նոր տեխնիկայով ավտոպարկը համալրվել է սուբվենցիոն ծրագրով, շահագործում են անցած տարվանից։ Ամառային սեզոնից հետո բազմաֆունկցիոնալ մեքենաները հիմա վերապրոֆիլավորում են ձմեռային սպասարկման համար։
«Ավտոմեքենաները գարնանային և ամառային եղանակներին օգտագործում ենք որպես ջրցաններ՝ քաղաքի փողոցների լվացման և կանաչ տարածքների ոռոգման համար, իսկ ձմեռային սեզոնին ձևափոխվում են, վրան ամրացվում է կոշ, որով մաքրում ենք ձյունը, հետևի հատվածում ավելացվում է աղ-ավազային խառնուրդը շաղ տալու հարմարանքը։ Մեր աշխատանքը հիմա արդեն դարձել է ավտոմատացված, նախկինում աղն ու ավազը փողոցներում շաղ էին տալիս մեր բանվորները»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Շաբոյանը։
Մինչ նոր տեխնիկա ունենալը քաղաքի փողոցների ձյունը հեռացնում էին հին տրակտորներով կամ հարմարեցված ավտոմեքենաներով: Այսպես ասած՝ ժամկետանց մեքենամեխանիզմներն արդեն ենթակա են դուրս գրման։ Հնի փոխարինում նորերով կատարել են, բայց փողոցների ամբողջական սպասարկման համար կոմունալ ծառայությանն անհրաժեշտ են ևս մի քանի ձյուն մաքրող մեքենաներ:
«Մենք ունենք չորս բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա։ Հաշվի առնելով մեր հիմնանորոգված փողոցների թիվը՝ առաջնահերթություն է առաջացել ևս երկու նմանատիպ մեքենա ձեռք բերելու։ Հիմա կնայենք՝ մեր միջոցները կբավականացնե՞ն 2022 թվականի բյուջեի հաշվին սուբվենցիոն կամ այլ ծրագրով ևս երկու մեքենա ունենալ, նաև փոշեկուլի անհրաժեշտություն կա»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Կոմունալ ծառայությունը շարունակում է նաև աղ ու ավազ պահեստավորել, իսկ ավազակոպճային մանր խառնուրդը բերում են Արթիկի հանքերից, արդեն 16 տոննա տեխնիկական աղ ու 1200 խմ ավազ են կուտակել։
Ավելացել են ասֆալտապատ փողոցներն ու մայթերը, ըստ այդմ՝ ընդլայնվել են ձմեռային սպասարկման տարածքները: Ձյուն մաքրող տեխնիկայից բացի, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել նաև կոմունալ ծառայության բանվորների թիվը։
Կոմունալ ծառայությունում 350 մարդ է աշխատում, միայն 50-ի աշխատանքն է սեզոնային, որոնք կանաչապատման աշխատանքներում են ներգրավված։ 2022 թվականի քաղաքային բյուջեով կոմունալ բաժնի ֆինանսական հատկացումներն ավելանալու դեպքում կկարողանան հավելյալ աշխատուժ պահել։
Կոմունալի համար ձմեռային սպասարկման դժվարություններ նորից առաջ են գալու չվերանորոգված կամ անավարտ մնացած փողոցներում:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...