ՇՊՀ ուսխորհուրդը բուհում ստորագրահավաք է սկսել․ պահանջում են հոգաբարձուների խորհուրդ ձևավորել և նշանակել ռեկտորի ընտրություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

ՇՊՀ ուսխորհուրդը բուհում ստորագրահավաք է սկսել․ պահանջում են հոգաբարձուների խորհուրդ ձևավորել և նշանակել ռեկտորի ընտրություններ

17:50 27.11.2021

Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը բուհում ստորագրահավաք է սկսել։ Պահանջում են հստակ ժամկետներում  համալսարանում  ձևավորել  հոգաբարձուների խորհուրդ և կարճ ժամկետներում անցկացնել բուհի ռեկտորի ընտրություններ: Ստորագրահավաքին մասնակիցները բարձրաձայնում են նաև  բուհում առկա կրթական գործընթացի ու այլ խնդիրների մասին, որոնց հիմնական հասցեատերը  գոյություն չունեցող հոգաբարձուների խորհուրդն է։

ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդը լուծարվեց մեկ տարի առաջ: 24 անդամներից շատերն անձնական ու քաղաքական տարբեր պատճառաբանություններով  հրաժարվեցին իրենց լիազորություններից։ ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը օրենքի ուժով լուծարվեց, քանի որ կառավարությունը տևական ժամանակ  բացակա անդամների փոխարեն նոր նշանակումներ չկատարեց:

«Ստացվեց այնպես, որ հոգաբարձուների խորհրդի կազմը նվազեց՝ 24 հոգուց մնացել էինք 11-ը, այսինքն՝ կեսից էլ պակաս ու այդպես խորհուրդը օրենքի ուժով լուծարվեց․․․ Չի կարելի, որ նման մեծ մարզային  գլխավոր համալսարանի կառավարումը թողնել ավտոպիլոտի  կամ  ինքնահոսի, և այն կառավարի ժամանակավոր պաշտոնակատար ռեկտորը՝ արդեն երեք ու կես տարի»,- ասում է ՇՊՀ նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Համալսարանի լուծարված հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Լևոն Բարսեղյանի  գտնում է, որ բուհը առանց կառավարման բարձրագույն մարմնի թողնելն անթույլատրելի է, հենց սրանով էլ պայմանավորված է բուհում կարևոր խնդիրների  լուծման դանդաղ ընթացքը: Ռեկտորի ընտրություններ անցկացնելը հենց այդ խորհրդի գործառույթն է։ Երեք տարվա մեջ երկու անգամ հայտարարվեց ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ, արդյունքում՝ ոչ մեկը հաղթող  չճանաչվեց: Երեք ու կես տարի է բուհը ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, պաշտոնակատարներ են նաև որոշ ֆակուլտետների դեկաններ, ամբիոնի վարիչներ և այլք։

Բուհի ուսանողները թվարկում են այն  բազմաթիվ խնդիրները, որոնք կան բուհում, որոնց  հիմնական մասի կարգավորման ու քննարկման իրավասությունը հոգաբարձուների խորհրդինն է: Ուսանողական խորհուրդն իր ստորագրահավաքով նախարարությանը պահանջ է ներկայացնում  ձևավորել նոր խորհուրդ և անցկացնել  ռեկտորի ընտրություններ:

« Ուսանողական խորհուրդը  բացատրական աշխատանքներ է տարել, ներկայացրել  պահանջները, որ սա անձի դեմ կռիվ չէ, անձի դեմ բողոք չէ, ուղղակի մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի օրենքով և մեր բուհը, որպես մարզային ամենամեծ հաստատություն, տարրական չափորոշիչներին համապատասխան գործելաոճ ունենա և ներքին կառավարման համակարգը վերափոխվի»,- ասում է ՇՊՀ ուսխորհրդի քարտուղար Սուսաննա Բարսեղյանը։

«Մենք երեք տարի արդեն բարձրաձայնում ենք, որ համալսարանում աշխատում են մարդիկ՝ և՛ վարչական մասում, և՛ պրոֆեսորադասախոսական մասում, որոնք ընդհանրապես  կապ չունեն  իրենց հաստիքի հետ, այսինքն՝ պատահական մարդիկ են։ Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդին՝ հույս ունեմ, որ նախարարությունը  նոր խորհուրդը ձևավորելուց  հաշվի կառնի, որ խորհրդի մեջ պետք է ընդգրկված լինեն կրթության, գիտության հետ կապ ունեցող մարդիկ և էդ ամեն ինչից գլուխ հանող մարդիկ, որպեսզի մենք չարժանանանք  էն վիճակին, ինչ որ կար նախկին խորհրդի ժամանակ»,-ասում է ՇՊՀ ուսխորհրդի նախագահ Գևորգ Ղուկասյանը։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ստորագրահավաքի գործընթացը չմեկնաբանեց, միայն հավաստեց, որ նախարարությունում արդեն խորհրդի ձևավորման գործընթաց է սկսվել:

«Գործընթացը կա, գործընթացը գնում է, միշտ կապը նախարարության հետ կա։ Մենք մեր մասով, ուսանողներն՝ իրենց մասով, հինգ հոգի ընտրել ուղարկել ենք տվյալները լիազորին, լիազորն ու հիմնադիրն էլ իրենց  հնգական  ներկայացուցիչներին են ընտրելու և ներկայացնելու վարչապետի հաստատմանը, և կառավարության որոշմամբ՝ մինչև  դեկտեմբերի 30-ը  հոգաբարձուների խորհուրդը կձևավորվի»,- նշում է ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP