15:40 28.11.2021
Ինչու՞ է TikTok-ը վրդովեցնում է մեծահասակներին
Բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցել են, որ սոցիալական ցանցերում չափազանց շատ ժամանակ անցկացնելը վնասակար է զարգացման տարիքի երեխաների ուղեղի համար: Այնուամենայնիվ, նույնիսկ միջին տարիքի մարդիկ հակված են դեպրեսիայի՝ սոցիալական ցանցերի պատճառով: Հարվարդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մեծահասակներն ավելի տխրում են, երբ օգտագործում են երիտասարդների նախընտրած հարթակները, ինչպիսիք են TikTok-ը և Snapchat-ը, գուցե այն պատճառով, որ դրանք ստիպում են նրանց ծեր զգալ:
Փախուստ դեպի սոցիալական ցանցեր
Գիտնականները հարցում են անցկացրել 5395 չափահաս ամերիկացիների շրջանում, որոնց միջին տարիքը 56 տարեկան է, երկու անգամ՝ 2020 թվականի մայիսին, իսկ հետո՝ մեկ տարի անց: Մասնակիցներին առաջարկվել է լրացնել հոգեկան առողջության վերաբերյալ 9 հարցից բաղկացած հարցաշար և նշել, թե սոցիալական մեդիայի որ հարթակներն են օգտագործել: Հետազոտության գլխավոր հեղինակ, պրոֆեսոր Ռոյ Պերլիսը NBC News-ին ասել է. «Մարդիկ, ովքեր օգտվում էին Facebook-ից, մարդիկ, ովքեր օգտվում էին TikTok-ից և այն մարդիկ, ովքեր օգտվում էին Snapchat-ից, ավելի հաճախ են ասել , որ հարցաշարը լրացնելիս որոշակի ճնշվածություն են զգացել»:
Հետազոտողները կարծում են, որ դեպրեսիայի հակում ունեցող մարդիկ ավելի հաճախ են օգտվում սոցիալական ցանցերից: Թերևս սա շատերի համար փախուստի միջոց է կամ մենակության զգացունը փարատելու տարբերակ: Պետք է նշել, որ հարցումն իրականացվել է կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ դեպրեսիայի մակարդակն այս կամ այն կերպ բարձր է եղել։
Snapchat-ի պատճառով դեպրեսիայի զարգացման հավանականությունը մեծանում է 1.5 անգամ: Հաջորդում են Facebook-ը և TitTok-ը: Հիշեցնենք՝ հետազոտության մասնակիցների միջին տարիքը 56 էր: Հետազոտությունը բաժանվեց երկու խմբի՝ 35-ից բարձր և 35-ից ցածր օգտատերերի միջև: 35-ից բարձր մարդկանց մոտ դեպրեսիայի և Snapchat-ի ու TikTok-ի միջև կապն ավելի ակնհայտ էր, քան Facebook-ի մշտական օգտատերերի դեպքում: Միջին տարիքի Snapchat-ի օգտատերերը գրեթե 2 անգամ ավելի հավանական է, որ դեպրեսիա զգան իրենց հասակակիցների համեմատ, ովքեր չեն օգտագործում լուսանկարների փոխանակման հարթակը:
Սոցիալական ցանցերը ըստ տարիքի
Տեսություններից մեկի համաձայն, մարդիկ իրենց ավելի անհարմարավետ են զգում, երբ օգտագործում են սոցիալական այն մեդիան, որը չի համապատասխանում նրանց տարիքին: Snapchat-ը հիմնականում օգտագործվում է 35 տարեկանից ցածր մարդկանց կողմից, և TikTok-ի հիմնական օգտատերերն ավելի երիտասարդ են: Facebook-ում օգտատերերի թիվն ավելի շատ է ու տարիքային դիապազոնն ավելի լայն է:
Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ կարծում են,որ հետազոտության արդյունքները մակերեսային են , քանի որ չի հետազոտվել, թե ինպիսի բովանդակություն են դիտում տարբեր տարիքային խմբի մարդիկ:
09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում10:23 26.11.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում ենՀյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...
10:18 26.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ: ...
10:00 26.11.2024
Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...
09:58 26.11.2024
Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը նոյեմբերի 24-ին «Բայազետ» հասարակական կազմակերպության հրավերով որպես բանախոս է հանդես եկել «Գեղարքունիքի մարզի քաղաքական ակումբի» շրջանակներում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև Գեղարքունիքի մարզում, […] ...
09:55 26.11.2024
Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ BloombergՄի քանի շաբաթ առաջ Միացյալ Թագավորությունը տասնյակ «Storm Shadow» թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային առաջին անգամ՝ Քիր Սթարմերի վարչապետության ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ առաքման մասին հրապարակավ չի հայտարարվել, իսկ հրթիռների ճշգրիտ թիվը և երբ են հասել Ուկրաինա, չեն հաղորդվում։ Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ հրթիռներն ուղարկվել են նախքան […] ...
09:50 26.11.2024
Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդՄեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։ «Օրվա ընթացքում 2229 մարդ Լիբանանի տարածքից հատել է Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանը «Էլ-Արիդա», «Էլ-Ջավասիա», «Էդ-Դաբուհիյա», «Ջիսր-էլ-Քամար», Ջայդութ-Յաբուս» ուղղություններով»,- ասել է Իգնասյուկը։ ...