16:33 24.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացումն ու կատարելագործումը» կլոր սեղանների շարքի ամփոփիչ միջոցառմանը, որն անցկացվել է «Աշխատուժի զարգացում. կրթությունը՝ նախակրթարանից մինչև բուհ» թեմայով:
Կլոր սեղանների շարքը կազմակերպել էին Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների (Ամերիկյան խորհուրդներ) հայաստանյան գրասենյակը և Ամերիկայի առևտրի պալատը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, քանի որ ներկայում ԿԳՄՍ նախարարությունը կրթական բարեփոխումների ակտիվ փուլում է, ընդ որում՝ հաշվի են առնվում նաև աշխատաշուկայի պահանջները: «Մեզ համար կարևոր է լսել ներկաների կարծիքը, քանի որ Ամերիկայի առևտրի պալատը ներառում է շուրջ 140 կառույցներ, հետևաբար ակնկալում ենք բիզնեսի և քաղաքացիական հասարակության առաջարկություններն ու նկատառումները իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Ակնհայտ է, որ ներկայում առկա է կրթություն-աշխատաշուկա կապի որոշակի խզվածություն: Այդ առումով՝ խնդիրը միջգերատեսչական համագործակցության տիրույթում է գտնվում, և առկա են էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունների համատեղ ջանքերը՝ համապատասխանաբար տնտեսության համար անհրաժեշտ որակյալ կադրերի ապահովման, գործազրկության դեմ պայքարի, աշխատաշուկայի ներկա և կանխատեսելի կարիքների համար կրթության ապահովման խնդիրները հասցեագրելու համար»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
Փոխնախարարն այս համատեքստում առանձնացրել է մի շարք կարևոր բաղադրիչներ. դրանք են՝ կրթական ծրագրերի բովանդակության համապատասխանեցումն աշխատաշուկայի պահանջներին, աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպումը, մասնագիտական կողմնորոշման կազմակերպման հարցը, ոչ ֆորմալ կրթության զարգացումը, աշխատաշուկայի ներկա և կանխատեսելիք կարիքների գնահատումը, աշխատաշուկայի կարիքների կարևորումը պետության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ բուհական և հետբուհական կրթության տեղերի որոշման մեջ և այլն: Հանգամանորեն ներկայացվել են յուրաքանչյուր ուղղությամբ տարվող աշխատանքները:
Արթուր Մարտիրոսյանի ելույթից հետո ներկաները նրան մի շարք հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման, ներառական կրթության և քաղաքացիական հասարակության ներգրավման խնդիրներին:
Նշենք, որ անցկացված կլոր սեղանների նպատակն էր համախմբել մասնագիտական կադրերի պատրաստման և զարգացման գործընթացում ներառված առանցքային դերակատարներին, ձևավորել երկխոսության հարթակ և քննարկում ծավալել առկա խնդիրների ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ, ստեղծել համագործակցային կապեր:
Կլոր սեղանների ընթացքում ուսումնական հաստատությունների և Ամերիկայի առևտրի պալատի ընկերությունների ներկայացուցիչներին, ամերիկյան կրթական ծրագրերի շրջանավարտներին հնարավորություն է տրվել արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտելու 21-րդ դարի աշխատուժի կարիքները Հայաստանում:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...