15:47 10.02.2018
«Առավոտ» օրաթերթում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը գրում է, որ վերջին տասնամյակում համաշխարհային տնտեսական զարգացումներն անուղղակիորեն վկայում են, որ տարբեր երկրների մեծահարուստները դուրս են գալիս միջազգային տնտեսական շուկաներ, դառնում են փայատերեր վերազգային կորպորացիաներում՝ զուգահեռաբար հայրենիքում խթանելով կապիտալի «արտագաղթը»:
«Ներդրում են կատարում օտար երկրներում՝ մասնակից դառնալով զանազան օֆշորային մութ գործարքների: Դրանով ձևավորվում է ազգադավ տնտեսություն, որը ոչ միայն անտեսանելի է կոնկրետ երկրների քաղաքացիների համար,այլև ցավալիորեն աշխատում է մի խումբ «էլիտար տնտեսվարողների» օգտին»,- գրում է Ճուղարյանը՝ հավելելով, որ ըստ Credit Suisse-ի՝ մոլորակի բնակչության 10 տոկոսը տնօրինում է աշխարհի հարստության 89.1 տոկոսը:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորի կարծիքով՝ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ գերհարուստները միաձուլվում են քրեաօլիգարխիկ օղակների հետ և ձևավորում «ազգադավ տնտեսություն», որը չունի հայրենիք և սահմաններ: Ճուղուրյանը բացատրում է, թե ինչու է ասում «ազգադավ».
«Քանի որ այդ տնտեսության հաջողության մոդելը սեփական երկրի թալանի հաշվին մեկնարկային կապիտալի ձևավորումն է, որը հետո պետք է աշխատի հայրենիքից դուրս և անօգուտ դառնա սեփական ազգի համար»:
Ըստ նրա՝ մեզ համար սովորական է դարձել, որ իշխանական օղակների նախկին աշխատակիցները բիզնես ունենան արտասահմանում, տարօրինակն այն է, որ հիմա էլ խոսում ենք ներդրումների ներգրավման կարևորության մասին, ուրեմն ստացվում է այնպես, որ ֆինանսական կապիտալ ենք կուտակում հայրենիքում, որպեսզի հետո արտահանենք և ներդնենք հայրենիքից դուրս: Ճուղարյանը պնդում է, որ սա հաշվի առնելով պետք է մտահոգ լինել, կարողանալ հետ բերել «արտագաղթած» ֆինանսական կապիտալը և այն ծառայեցնել ի շահ մեր երկրի:
«Ի դեպ, ՌԴ-ում խոշոր գործարարները, զանազան գնահատումներով, դրսում պահում են 200 մլրդ-ից մինչև 1 տրլն արժույթ, որն այսօր այդ երկրի իշխանությունները փորձում են տարբեր ճանապարհներով երկիր վերադարձնել: Կարծում եմ, ժամանակն է, որ մեր իշխանություններն էլ կատարեն նման գնահատումներ ու փորձեն վերադարձնել «արտագաղթած» ֆինանսական կապիտալը և ոչ թե անդադար ներդրումներ խնդրեն օտարներից», – եզրափակում է խոսքը Ճուղուրյանը:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...