Սննդաբաններն ասել են վեց եղանակ՝ նախաճաշի միջոցով առողջությունն ամրապնդելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+20.09 oC

Սննդաբաններն ասել են վեց եղանակ՝ նախաճաշի միջոցով առողջությունն ամրապնդելու համար

23:36 24.11.2021

Ամերիկացի սննդաբանները նշել են առողջությունը և իմունիտետը ամրապնդող սննդամթերքների միջոցով նախաճաշը լավացնելու վեց եղանակ, փոխանցում է Лента պարբերականը։ Մասնագետները կարծում են, որ նախաճաշին անպայման պետք է ավելացնել մրգեր և բանջարեղեն, մաքուր ջուր, վիտամին C, ձու և սպիտակուցներ ու բջջանյութ պարունակող մթերքներ։

Նրանց, ովքեր առավոտյան շիլա են ուտում, սննդաբան Ալիսիա Գալվինը խորհուրդ է տալիս դրա մեջ հատապտուղներ կամ մրգեր ավելացնել, իսկ նրանց, ովքեր սովոր են նախաճաշին ձվածեղ ուտել՝ բանջարեղեն, օրինակ՝ բուլղարական պղպեղ:

«Սա օրգանիզմին կապահովի բջջանյութով, որը դրականորեն է ազդում ամբողջ մարսողական տրակտի միկրոֆլորայի վրա»,- ասել է բժիշկը։

Լորեն Հարիս-Պինկուսը ևս խոսել է նախաճաշին բջջանյութ ընդունելու կարևորության մասին։ Նրա խոսքով, առավոտյան պետք է ուտել մոտ ութ գրամ մաքուր բջջանյութ. այդ քանակությունը սովորաբար պարունակում է մեկ բաժակ ազնվամորին կամ մոշը: Բժիշկը հիշեցնում է, որ առողջ աղիքներն ուժեղ իմունիտետի ամենակարևոր տարրերից են։

Սննդաբան Լորեն ՄաքԼեոդը կարծում է, որ առավոտյան ավանդական ըմպելիքներից (թեյ և սուրճ) բացի, արժե նաև մեկ բաժակ ջուր խմել։

«Օրգանիզմի երկու երրորդը բաղկացած է ջրից, և օրգանիզմում հեղուկի ճիշտ հավասարակշռությունը շատ կարևոր է իմունիտետի համար: Բացի այդ, հեղուկն օգնում է մտքի սրությանը, հոդերի առողջությանը և բջջային պատի ամրությանը», – ասում է նա:

Քեյթ-Թոմաս Այուբը խորհուրդ է տալիս նախաճաշին մեկ բաժակ նարնջի հյութ խմել։ Սննդաբանը հիշեցնում է, որ ըմպելիքում պարունակվող վիտամին C-ն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, ամրացնում է իմունային համակարգը և պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք պայքարում են վերին շնչուղիների վարակների դեմ։

Սննդաբան Ամելիա Բրաունը հիշեցնում է, որ առավոտյան շատ օգտակար է սպիտակուցներով հարուստ մթերքներ օգտագործելը՝ լոբի, ձու կամ միս։

«Սպիտակուցային մթերքները պարունակում են մի շարք ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են ողջ օրգանիզմի առողջ գործունեության համար: Բացի այդ, սպիտակուցն օգնում է պայքարել վարակների դեմ և ավելի արագ վերականգնվել հիվանդություններից», – ասել է Բրաունը:

Էմի Գորինը խոսել է նախաճաշին ձվի օգտակարության մասին։ Մասնագետը կարծում է, որ դրանցում կարևոր է ոչ միայն սպիտակուցը, այլև վիտամին D-ն։

«Ձուն D վիտամինի այն սակավաթիվ սննդային աղբյուրներից է, որը չափազանց կարևոր է իմունիտետի համար։ Հավի մեկ մեծ ձուն կարող է պարունակել այդ վիտամինի օրական չափաբաժնի մինչև վեց տոկոսը», – ասել է սննդաբանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

16:00 24.04.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ ...

Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի

15:55 24.04.2025

Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի

Ապրիլի 24-ին Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի։ Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը։ Աղոթքից հետո ծաղկեպսակ զետեղվեց Թբիլիսիի Սբ․Էջմիածին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: ...

Որևէ մեկը չի կարող հայի սրտից հանել ցեղասպանությունը․ Դավիթ Առուշանյան

15:50 24.04.2025

Որևէ մեկը չի կարող հայի սրտից հանել ցեղասպանությունը․ Դավիթ Առուշանյան

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ ու հյուրեր այցելել են Հերհերի ձոր, ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Յուրաքանչյուր ոք, որ գալիս է այստեղ պետք է խորհի, թե ինչ կարող է անել պետությունն ու պետականությունը պահպանելու […] ...

Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք․ Մխիթարյանի գրառումը

15:47 24.04.2025

Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք․ Մխիթարյանի գրառումը

Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ: «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը (ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել): Մենք հիշում ենք: Մենք պահանջում ենք: Մենք միասնական ենք»,- գրել է «Ինտերի» հայ կիսապաշտպանը: ...

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

15:45 24.04.2025

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ ուղղված Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձը կարդացվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում՝ «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ։ Էրդողանը նման ուղերձներ սկսյալ 2012 թվականից հղում է ամեն տարի ապրիլի 24-ին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նա նշել է, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած […] ...

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին վերացվում են քարաթափման հետևանքները

15:40 24.04.2025

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին վերացվում են քարաթափման հետևանքները

Այսօր Հ-45, Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհի 20-րդ կմ-ին հսկայական քարաբեկոր է ընկել։ Ճանապարհը սպասարկող ընկերությունը ճանապարհը մաքրում է՝ վերացնելով քարաթափման հետեւանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

BACK_TO_TOP