Aeroemploi-ն անվանել է աշխարհի ամենահզոր օդուժն ունեցող երկրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+5.09 oC

Aeroemploi-ն անվանել է աշխարհի ամենահզոր օդուժն ունեցող երկրները

21:40 22.11.2021

Կանադական Aeroemploi պորտալն անվանել է աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրները, հաղորդում է Газета պարբերականը։

Փորձագետներն առաջին տեղը հատկացրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերին, որոնք զինված են տարբեր մոդիֆիկացիաների ավելի քան երեք հազար ինքնաթիռներով։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Միացյալ Նահանգների ռազմական ավիացիան ամենահագեցածն ու տեխնոլոգիապես զարգացածն է։

Երկրորդ տեղը զբաղեցրել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ 1900 ինքնաթիռով։ Պորտալն ընդգծում է, որ 30 տարվա ընթացքում Մոսկվային հաջողվել է բեկում մտցնել այս ոլորտում. Ռուսաստանը ներկայումս տիրապետում է այնպիսի կործանիչների, ինչպիսիք են Սու-35-ը և Սու-34-ը։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև զբաղվում է նոր սերնդի ռազմավարական ռմբակոծիչ-հրթիռակիր Հեռահար ավիացիայի hեռանկարային ավիացիոն համալիրի (ռուս.` ПАК ДА) նախագծի մշակմամբ։

Աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրների եռյակը եզրափակում է Չինաստանի ավիացիան, որը ձևավորվել է ԽՍՀՄ-ի օգնությամբ 1949 թ.-ին։ Նյութում նշվում է, որ Ժողովրդական-ազատագրական բանակի օդաչուներին պատրաստում էին խորհրդային մասնագետները։

Աշխարհի ամենահզոր օդուժերի ցանկում են նաև Հնդկաստանի, Եգիպտոսի, Պակիստանի, Թուրքիայի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը։ Գերմանիան, որն ունի ավելի քան 400 ինքնաթիռ, զբաղեցնում է տասներորդ հորիզոնականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է, որ կփոխի իր միջուկային ծրագիրը՝ ՄԱԳԱՏԷ-ի նոր բանաձևի ընդունման դեպքում

00:00 17.11.2024

Իրանը հայտարարել է, որ կփոխի իր միջուկային ծրագիրը՝ ՄԱԳԱՏԷ-ի նոր բանաձևի ընդունման դեպքում

Իրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Թեհրանի կողմից թշնամական համարվող բանաձևի ընդունմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Շուտով կկայանա ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստ, ենթադրություն կա, որ այնտեղ հակաիրանական բանաձև կընդունվի, եթե նրանք մեր դեմ բանաձև ընդունեն, նրանք կստանան համաչափ պատասխան։ Մենք […] ...

Subaru աստղադիտակը ֆիքսել է անսովոր գալակտիկա

23:52 16.11.2024

Subaru աստղադիտակը ֆիքսել է անսովոր գալակտիկա

Ճապոնական Subaru օպտիկական աստղադիտակի հետ աշխատող աստղագետները հրապարակել են հազվագյուտ օղակաձև գալակտիկայի նոր պատկեր, որը գտնվում է Երկրից 800 միլիոն լուսային տարի հեռավորության վրա: Օղակաձեւ գալակտիկաները սովորաբար ունենում են մեկ կամ երկու օղակ, բայց այս դեպքում դրանք երեքն են։ Օղակաձեւ գալակտիկաներն ունեն խիտ միջուկ, որը շրջապատված է պայծառ երիտասարդ աստղերի երկարացված օղակով, որը կենտրոնից առանձնացված […] ...

Սիրիայում ահաբեկիչների հարձակման հետևանքով երեք զինվոր է վիրավորվել

23:44 16.11.2024

Սիրիայում ահաբեկիչների հարձակման հետևանքով երեք զինվոր է վիրավորվել

Սիրիացի երեք զինվոր վիրավորվել է անօդաչու թռչող սարքերից ինքնաշեն պայթուցիկ սարքեր նետելու հետևանքով։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։ «Ֆլայֆել գյուղից ահաբեկիչների կողմից անօդաչու թռչող սարքից` Հալեպի նահանգի Կուրսա գյուղի տարածքում գտնվող սիրիական կառավարական զորքերի դիրքերը երկու ինքնաշեն պայթուցիկ սարքի նետման հետևանքով […] ...

Չինաստանում գործարկվել է «իր տեսակի մեջ առաջին և ամենամեծ» լողացող արևային էլեկտրակայանը

23:36 16.11.2024

Չինաստանում գործարկվել է «իր տեսակի մեջ առաջին և ամենամեծ» լողացող արևային էլեկտրակայանը

Չինական CHN Energy ընկերությունը հայտնել է, որ Շանդուն նահանգի Քենլի շրջանում արևային մարտկոցների առաջին խմբաքանակը միացրել է ցանցին՝ մեկ գիգավատ հզորությամբ ծովային արևային էլեկտրակայանի կառուցման շրջանակներում: Լողացող էլեկտրակայանը գտնվում ափից ութ կիլոմետր հեռավորության վրա և զբաղեցնում է մոտավորապես 1 223 հեկտար տարածք: Այն պարունակում է 2 934 պանել և կկարողանա տարեկան արտադրել 1,78 միլիարդ կվտ/ժամ […] ...

Դուբայում սկսվել է օդային տաքսիների առաջին պարկի շինարարությունը

23:28 16.11.2024

Դուբայում սկսվել է օդային տաքսիների առաջին պարկի շինարարությունը

Դուբայի միջազգային օդանավակայանում Joby Aviation օդային տաքսիների չորս պարկերից առաջինի շինարարությունը սկսվել է։ Տաքսիները երկինք կբարձրանան 2025 թվականի վերջին։ Կալիֆորնիայի Joby Aviation-ը, որը էլեկտրական ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (eVTOL) օդային տաքսիների մշակողն է, նախատեսում է արագ ճանապարհորդություն ապահովել Դուբայի հիմնական տարածքների միջև, ներառյալ Palm Jumeirah-ը և Dubai Marina-ն: Մեկ Joby օդային տաքսին կկարողանա տեղափոխել մինչև […] ...

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը ընդունել է դեսպան Հասմիկ Տոլմաջյանին

23:20 16.11.2024

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը ընդունել է դեսպան Հասմիկ Տոլմաջյանին

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։ Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մակրոնին՝ Հայաստանին հուզող հումանիտար խնդիրների հանդեպ վերջինիս ցուցաբերած հետաքրքրության և Հայաստանի ու Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերություններին նրա […] ...

BACK_TO_TOP