16:00 19.11.2021
Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն քվեարկությամբ վավերացրել է «ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Այն ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 5-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում` կրթության և գիտության բնագավառում երկու երկրների համագործակցությունը խթանելու և զարգացնելու նպատակով:
Նախագիծն Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով ընդգծել է, որ այս համաձայնագիրը կրթության ոլորտում միջպետական երկկողմ մակարդակով համագործակցության զարգացման հերթական համաձայնագիրն է. «Ուրախությամբ փաստեմ, որ կրթության և գիտության ոլորտներում մենք ունենք տասնյակ համաձայնագրեր, սակայն մի քանի երկրների հետ է, որ առկա են նաև փոխանակման ծրագրեր: Վիետնամը համալրում է այդ ցանկը»:
Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել փոխանակման ծրագրեր հետազոտողների, դասախոսների, դասավանդող անձնակազմի, ուսանողների և աշակերտների միջև: Փոխադարձության սկզբունքով Հայաստանն ու Վիետնամը պարտավորվում են կրթաթոշակային 5 տեղ տրամադրել մյուս երկրի ուսումնական և հետազոտական հաստատությունների ուսանողներին, դասավանդող անձնակազմին, դասախոսներին և հետազոտողներին՝ բակալավրի, մագիստրոսի, դոկտորանտուրայի և ինտերնատուրայի ծրագրերով ուսում ստանալու նպատակով:
Ա. Մարտիրոսյանն ընդգծել է, որ համաձայնագիրը կնքվում է բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման քաղաքականության շրջանակում՝ ուղղված ՀՀ բուհերի միջազգայնացմանը, հայ ուսանողների ու գիտամանկավարժական շրջանակի համար տարբեր երկրների բուհերում սովորելու և ակադեմիական շարժունակության ապահովմանը, օտարերկրյա ուսանողների թվի և աշխարհագրության ընդլայնմանը, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մեծացմանը:
«Այդ քաղաքականության իրականացման միջոցներ են ինչպես միջբուհական անմիջական համագործակցության խթանումը և միջազգային բազմակողմ ձևաչափերը, այնպես էլ երկկողմ ձևաչափերը՝ տվյալ դեպքում հայ–վիետնամական համաձայնագիրը: Այս քաղաքականությունը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարության» թիրախային ցուցանիշներից, որը ենթադրում է միջազգային վարկանիշավորման լավագույն 200 բուհերի ցանկում ՀՀ առնվազն 3 բուհերի ներառում 2050 թ.-ի համար»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
Համաձայնագրով՝ կողմերը պարտավորվում են խրախուսել և աջակցել բարձրագույն ուսումնական և հետազոտական, կրթական հաստատություններում պետական լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը, աշակերտների, ուսանողների, դասավանդող կազմի, դասախոսների և հետազոտողների, մեթոդաբանական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:
ՀՀ-ն և Վիետնամը պարտավորվում են իրականացնել կրթության և գիտության ոլորտի փորձագետների պատվիրակությունների փոխանակում՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության փոխանակում՝ կողմերի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքությունը սահմանելու համար, և աջակցել դրանց փոխադարձաբար ճանաչմանը:
Համաձայնագրի կիրարկումը թույլ կտա սերտացնել համագործակցությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ կրթության և գիտության բնագավառում, ստեղծել կրթագիտական համատեղ ծրագրեր իրականացնելու և համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նոր հնարավորություններ:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...