Հորդորում ենք ձեռնպահ մնալ «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող զեղչերին առնչվող խախտումներից․ ՄՊՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+11.09 oC

Հորդորում ենք ձեռնպահ մնալ «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող զեղչերին առնչվող խախտումներից․ ՄՊՀ

21:37 18.11.2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները:
Մասնավորապես ձեռնպահ մնալ՝

1. ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց,

2. մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց և այլն,

3. ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս այնպիսի տվյալներ նշելուց, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը: Օրինակ՝ տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով: Նմանատիպ խնդիրների բախվելիս կարող եք դիմել Հանձնաժողով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը հայտնել է, որ մարտի կեսերից 800 հարված է հասցրել Եմենում հութիների թիրախներին

09:00 28.04.2025

ԱՄՆ-ը հայտնել է, որ մարտի կեսերից 800 հարված է հասցրել Եմենում հութիների թիրախներին

Մարտի կեսերին Եմենի հութի ապստամբների դեմ գործողության մեկնարկից ի վեր, ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել ապստամբների շարժման ավելի քան 800 թիրախների։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «Rough Rider» գործողության սկզբից ի վեր CENTCOM-ի ուժերը հարվածներ են հասցրել ավելի քան 800 թիրախների՝ սպանելով հարյուրավոր հութի մարտիկների և մի քանի հութի առաջնորդների»,-ասվում է հրամանատարության […] ...

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին ավելի հանգիստ է դարձել և պատրաստ է գործարքի

08:50 28.04.2025

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին ավելի հանգիստ է դարձել և պատրաստ է գործարքի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին Հռոմում կայացած զրույցի ժամանակ ավելի հանգիստ է եղել, քան նախկինում և պատրաստ է գործարք կնքել։ «Ես տեսա, որ նա ավելի հանգիստ էր։ Կարծում եմ՝ նա հասկանում է, թե ինչ է կատարվում և ցանկանում է գործարք կնքել», – ասել է ամերիկացի առաջնորդը Նյու Ջերսիի Մորիսթաուն օդանավակայանում լրագրողների […] ...

Կովկասում խաղալը միշտ դժվար է․ Սպերցյան

08:40 28.04.2025

Կովկասում խաղալը միշտ դժվար է․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Մախաչկալայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում 11-մետրանոցից իր վրիպման մասին, հաղորդում է «Матч ТВ»-ն: «Գոլից կարևոր էր 11-մետրանոցն իրացնելը, որպեսզի խաղը նման վերջնամաս չունենար։ Երբ գոլ խփեցի, ուրախ էի։ Երբ նրանք երկրորդ գոլը խփեցին, ես սկսեցի մտածել 11-մետրանոց հարվածի մասին։ Կովկասում խաղալը միշտ դժվար է։ […] ...

Al Jazeera. Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել

08:32 28.04.2025

Al Jazeera. Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ Զոհերի թիվը ներառում է վեց մարդ, որոնք սպանվել են անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարում գտնվող սրճարանի վրա հարձակման հետևանքով, ասել է նա: Եվս 115 մարդ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:22 28.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Էրիկ Բազինյանը 35-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում

08:15 28.04.2025

Էրիկ Բազինյանը 35-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 35-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում: Բազինյանը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ հունիսի 27-ին Քվեբեք քաղաքում կմենամարտի կանադացի Սթիվեն Բաթլերի հետ: Բազինյանը 32 հաղթանակ, մեկական ոչ-ոքի և պարտություն ունի: Բաթլերն իր ակտիվում մինչև այժմ գրանցել է 35 հաղթանակ, 5 ոչ-ոքի և մեկ պարտություն: ...

BACK_TO_TOP