15:38 18.11.2021
Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն հավանության է արժանացրել ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով մասնակից երկրները կհիմնադրեն ԱՊՀ ցանցային համալսարան: Նախագիծն Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
2020 թվականին Տաշքենդում համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև, և համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերն արդեն իսկ կատարվել են Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի կողմից: Համաձայնագրով կողմերը հիմնադրում են ԱՊՀ ցանցային համալսարան` բարձրագույն կրթության, լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերի մասնագիտությունների կադրերի պատրաստման, համատեղ կրթագիտական և գիտատեխնիկական նախագծերի իրագործման համար, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման գործում:
Նախարարի տեղակալը ներկայացրել է գործընթացի նախապատմությունը՝ տեղեկացնելով, որ ԱՊՀ ցանցային համալսարանը ստեղծվել է դեռ 2009 թվականին համագործակցության երկրների 11 առաջատար համալսարանների միջև ստորագրված Կոնսորցիումի մասին համաձայնագրով, որը ենթադրում է այդ բուհերի իրավահավասար գործընկերություն: Հայաստանի Հանրապետությունից կոնսորցիումի անդամ բուհ են հանդիսացել Երևանի պետական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որոնք 2010-2020 թվականների ընթացքում պատրաստել են շուրջ 120 մասնագետներ։
Փոխնախարարի խոսքերով՝ այս համաձայնագրով առավել ամրապնդվում են վերոնշյալ իրավական հիմքերը, և այն հնարավորություն է տալիս ամբողջացնելու գործընթացը՝ ԱՊՀ շրջանակում ցանցային համալսարանական գործունեություն ծավալելու նպատակով: ԱՊՀ տարածաշրջանում միջբուհական համագործակցության զարգացման հնարավորությունների ընդլայնումը էականորեն կնպաստի հայաստանյան բուհերի միջազգայնացմանը՝ եվրոպական տարածաշրջանում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրի շրջանակում փորձառության որոշակի համանմանությամբ:
Նշենք, որ ՀՀ-ն, փոխադարձության հիման վրա, համաձայնագրով պարտավորվում է ապահովել ԱՊՀ ցանցային համալսարանի կողմից տրամադրվող կրթական ծառայություններին համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների հավասար հասանելիություն՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից, դավանանքից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից, առողջական վիճակից, սոցիալական և գույքային դրությունից: ՀՀ-ն պարտավորվում է գործընկեր կազմակերպություններում ուսուցման համար համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների ընդունելությունը և ՀՀ-ում նրանց ուսուցումը կատարել համաձայնագրին, ՀՀ օրենսդրությանը և գործընկեր կազմակերպությունների միջև այն պայմանագրին համապատասխան, որում նշվում են համատեղ կրթական ծրագրի տեսակը, մակարդակը, ուղղվածությունը և այլն:
Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների ուսուցումը գործընկեր կազմակերպությունների միջև կնքված պայմանագրի շրջանակում կիրականացվի ՀՀ բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին՝ նշված անձանց վճարելով կրթաթոշակներ և գործընկեր կազմակերպությունների հանրակացարաններում նրանց տրամադրելով բնակելի տարածքներ կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին՝ վճարովի կրթական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրին համապատասխան, ֆինանսավորման այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին, որոնց գործունեությունը չի հակասում ՀՀ օրենսդրությանը:
ՀՀ-ն պարտավորվում է ապահովել, որ ՀՀ օրենսդրությանը և գործընկեր կազմակերպությունների միջև կնքված պայմանագրին համապատասխան՝ ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանավարտները ստանան կրթության մասին և ՀՀ այն գործընկեր կազմակերպությունների կողմից տրված որակավորման մասին վկայող փաստաթղթեր, որոնցում ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանավարտներն անցել են ուսուցումը:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...