Սննդաբաններն ասել են՝ որոնք են նիհարելու համար ճիշտ ըմպելիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Սննդաբաններն ասել են՝ որոնք են նիհարելու համար ճիշտ ըմպելիքները

19:17 21.11.2021

ԱՄՆ-ի սննդաբանները գտել են միջոց՝ ճիշտ խմելու և նիհարելու համար, ինչպես նաև թվարկել են նիհարելու ժամանակ օգտագործվող օգտակար և վնասակար ըմպելիքները, փոխանցում է Лента պարբերականը։

Մասնագետները կարծում են, որ պետք է շատ ջուր և թեյ խմել և հրաժարվել չափից շատ ոգելից խմիչքներ օգտագործելուց։ Սննդաբան Բրենդա Պերալտան սովորական մաքուր ջուրն անվանել է հիմնական ըմպելիք այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել:

«Շատ ջուր խմելով՝ դուք ապահովում եք մարմնի բոլոր համակարգերի անխափան աշխատանքը։ Աղիներն ավելի լավ կաշխատեն և հագեցածության զգացումն ավելի երկար կպահպանվի»,- ասել է մասնագետը։

Նույն կարծիքին է Կլաուդիա Հլիպը։ Նա հիշեցրել է, որ օրգանիզմում բավարար քանակությամբ հեղուկն օգնում է կարգավորել ախորժակը և կանխել սովի նոպաները:

Նիհարելու համար ևս մեկ կարևոր ըմպելիք Պերալտան անվանում է թեյը։ Նա կարծում է, որ կարևոր չէ, թե ինչպիսի թեյ եք խմում, քանի որ բոլոր տեսակի թեյերը պարունակում են հակաօքսիդանտներ։

Այնուամենայնիվ, սննդաբանը խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել կանաչ թեյին, քանի որ այն ավելի մեծ չափով է արագացնում նյութափոխանակությունը և օգնում է ավելի շատ կալորիաներ այրել։

Սննդակարգի գլխավոր թշնամիներից մեկը մասնագետները համարում են ալկոհոլը։

«Ալկոհոլային խմիչքները սովորաբար շատ կալորիական են և կարող են շատ շաքար պարունակել, որից առաջին հերթին պետք է խուսափեն նիհարողները»,- ասում է սննդաբան Ջեյն Քովինը։

Նա խորհուրդ է տալիս օրական չխմել մեկ բաժակից ավելի գինի և հիշեցնում է, որ ալկոհոլից խուսափելը զգալիորեն նվազեցնում է լյարդի, սրտանոթային հիվանդությունների և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակների վտանգը։

Եթե, այնուամենայնիվ, պետք է խմել, ապա Քովինը ոչ մի դեպքում խորհուրդ չի տալիս խմել դատարկ ստամոքսին։

«Դա կարող է հանգեցնել նրան, որ դուք կուտեք շատ ավելի, քան նախատեսում էիք: Ընթրիքի ժամանակ խորհուրդ եմ տալիս ալկոհոլային խմիչքի առաջին չափաբաժինը խմել ուտելը սկսելուց կես ժամ հետո: Այդ դեպքում սնունդը կներծծի ալկոհոլի զգալի մասը, և դուք ավելի քիչ կհարբեք»,- ասում է սննդաբանը։

Բացի այդ, Ջեյն Քովինը խորհուրդ է տալիս խուսափել քաղցր ալկոհոլային կոկտեյլներից, որոնք պարունակում են ոչ միայն դատարկ ալկոհոլային կալորիաներ, այլև շատ հավելյալ շաքար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

BACK_TO_TOP