17:15 19.07.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզ:
ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրենսդիր մարմնի ղեկավարն ու կառավարության ներկայացուցիչները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների և մասնագետների հետ:
Ներառական կրթության նոր մոդելով Հայաստանում առաջին մանկապարտեզը, որը նախատեսված է հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար, գործում է 2015 թվականից: Մանկապարտեզն ընդունել է թվով 42 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ` թեթև, միջին և ծանր զարգացման խնդիրներով: Մանկապարտեզ ընդունվելուց առաջ մինչև 3 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները թիվ 9 մանկական պոլիկլինիկայում առողջապահության նախարարության ծրագրի շրջանակներում անցնում են զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության փուլեր:
Արդեն 3 տարեկան այն երեխաները, որոնք բժշկի և մանկավարժահոգեբանական թիմի գնահատմամբ կարող են անմիջապես ներառվել խմբերում, հաճախում են մանկապարտեզում գործող 6 խմբեր: Այն երեխաները, որոնք անմիջապես չեն կարող ներառվել, հաշվի առնելով առանձնահատուկ կարիքները և խանգարումների ծանրությունը, հաճախում են մանկապարտեզում գործող նախապատրաստական խմբեր, որոնց հետ աշխատում են հատուկ մանկավարժները, նրանց օգնականները և բազմամասնագիտական թիմը: Այդ ընթացքում երեխաները շարունակում են ստանալ անհրաժեշտ ծառայությունները, ապրում են մանկապարտեզային ռեժիմով և իրենց հասակակիցների հետ միասին մասնակցում ֆիզկուլտուրայի, երգեցողության, բակային պարապմունքներին:
Արա Բաբլոյանը նշել է, որ այցի նպատակն է ծանոթացնել բազմաֆունկցիոնալ մանկապարտեզի մոդելին: Նրա խոսքով` մանկապարտեզի օրինակը փաստում է, որ հաշմանդամության վաղ հայտնաբերման և միջամտության մասով լավագույն արդյունքներ կարելի է ունենալ, եթե առկա է սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտների միջգերատեսչական համագործակցություն` համայնքային մարմինների ակտիվ մասնակցությամբ: Մյուս կողմից էլ, ըստ Բաբլոյանի, մոդելը ընտանիքակենտրոն է, քանի որ այդ պարագայում զարգացման խնդիրներ ունեցող երեխաները շարունակում են մնալ ու ապրել իրենց ընտանիքներում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կարևորելով թիվ 92 մանկապարտեզի գործունեությունը, նշել է, որ այն Երևանում նախադպրոցական ներառական կրթության մոդել է, որը դրական ազդեցություն ունի հատուկ կարիքներ ունեցող երեխաների ապագայի, կյանքի հմտությունների զարգացման առումով: Ըստ նախարարի` պետք է փորձ արվի այդ մոդելը կիրառել նաև դպրոցներում: Նա նշել է, որ նմանօրինակ մանկապարտեզի ներդրման հարցով քննարկումներ կկազմակերպեն Կրթության ու գիտության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն անդրադարձել է ներառական կրթության համակարգում առկա խնդիրներին` նշելով, որ իր համար առաջնայինը ոլորտին ծանոթանալն ու խնդիրները վեր հանելն է: Այս հարցում նախարարը կարևորել է աշխատանքի ու սոցիալական հարցերի, Կրթության ու գիտության և Առողջապահության նախարարությունների միջև գերատեսչական ընդհանուր օրակարգի մշակումը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին, կարևորել է մասնագետների աշխատանքը հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում: Նա բարձր է գնահատել Արա Բաբլոյանի հետևողական աշխատանքը ոլորտի խնդիրները վեր հանելու ու լուծումներ առաջարկելու հարցում:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...