ԱԺ-ն հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

ԱԺ-ն հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան

17:17 17.11.2021

Ազգային ժողովն այսօր միաձայն հավանության է արժանացրել կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում նախագիծը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ 2019 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ժամանակ ստորագրված փաստաթղթի վավերացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության խթանման, բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար թափանցիկ և համապարփակ միջոցների ապահովման քաղաքականությամբ:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ այս կոնվենցիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաջին գլոբալ կոնվենցիան է, սակայն Հայաստանը նախկինում արդեն իսկ միացել է մի շարք տարածաշրջանային կոնվենցիաների (այդ թվում՝ Փարիզի (1979 թ.), Բանգկոկի (1983 թ.) և Լիսաբոնի (1997 թ.)): «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան՝ որպես բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին համաշխարհային կոնվենցիա, գալիս է լրացնելու և ամրապնդելու տարածաշրջանային կոնվենցիաների միջև կապը:

«Ազգային մակարդակով մենք արդեն ունենք թափանցիկ գործունեության կազմակերպման և համապարփակ միջոցների ձեռնարկմամբ մեխանիզմներ՝ ի դեմս Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի, որը փոխճանաչման առումով տրամադրում է համապատասխան խորհրդատվություն, հետևաբար և գլոբալ կոնվենցիայի ստորագրման դեպքում գործիքակազմի ներդրման առումով բարդություններ չեն առաջանա»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ փոխնախարարի՝ կոնվենցիայով ՀՀ-ն փոխադարձության հիման վրա պարտավորվում է ճանաչել մյուս կողմ պետությունում ձեռք բերած որակավորումները և համապատասխան փաստաթղթով կամ վկայականով հաստատված նախորդ ուսուցումը, որոնք համապատասխանում են մեր երկրում բարձրագույն կրթության մատչելիության ընդհանուր պահանջներին, եթե չեն հաստատվում էական տարբերություններ մյուս կողմ պետություններում մատչելիության ընդհանուր պահանջների և ՀՀ-ում ընդհանուր պահանջների միջև: Տարբերությունների առկայության դեպքում կարող է դիտարկվել նաև մասնակի ճանաչման հարցը:

«Կոնվենցիան նաև արտաքին քաղաքականության նպատակահարմարության տեսանկյունից է կարևոր: Այն ևս մի հնարավորություն է՝ ՀՀ-ում բարձրագույն կրթության համակարգի ընդհանուր միջազգայնացման տեսանկյունից: Փոխճանաչումը կապահովի ավելի մեծ շարժունություն միջազգային մակարդակով թե՛ արտերկրում ՀՀ որակավորումների և թե՛ մեր երկրում արտերկրի որակավորումների ճանաչման տեսանկյունից»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այսպիսով՝ կոնվենցիան կնպաստի համաշխարհային մակարդակով մարդկային և կրթական ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը:

Կոնվենցիայով ՀՀ-ն պարտավորվում է ստեղծել թափանցիկ համակարգեր մեր երկրի տարածքում ձեռք բերած որակավորումների և ուսուցման արդյունքների ամբողջական նկարագրության համար, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություն կամ այդ հաստատության կոնկրետ ծրագրով ընդունելության ընթացակարգերը մշակել այնպես, որ օտարերկրյա որակավորումների գնահատումն իրականացվի թափանցիկության, արդարացիության և խտրականության բացառման սկզբունքների հիման վրա:

Կոնվենցիան այս պահի դրությամբ վավերացրել է 5 երկիր` Նիկարագուան, Նորվեգիան, Էստոնիան, Ֆրանսիան և Ռումինիան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP