15:27 15.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսին և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ին ստորագրել են եռամյա փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը։
Նախաձեռնության նպատակը Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում անգլերենի ուսուցման խրախուսումն ու տարածումն է։
Եռակողմ նոր համագործակցությունը նշված դպրոցների ավելի քան 2400 սովորողների հնարավորություն կտա ուսումնառության ընթացքում ձեռք բերելու անգլերենի իմացության C1 մակարդակ: Ուսուցիչների որակավորումը բարձրացնելու, անգլերենի իմացությունն ու մասնագիտական հմտությունները բարելավելու համար ծրագրում ընդգրկված դպրոցների 24 ուսուցիչներ կմասնակցեն Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ «Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման» (CTEFL) ծրագրին։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է կրեդիտներ շնորհելու նշված վերապատրաստումներն անցած ուսուցիչներին, ինչը նրանց ատեստավորվելու և ավելի բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կտա։
Իր խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Անգլախոս գյուղական դպրոցներ» ծրագիրը բովանդակային առումով համահունչ է հանրակրթության ոլորտի բարեփոխումներին:
«Ծրագիրը հնարավորություն է տալիս փորձարկելու անգլերենի նոր կրթական չափորոշիչը և առարկայական ծրագրերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ չափորոշչի հետագա տարածման և ներդրման համար։ Այդպիսով՝ մենք ինստիտուցիոնալացնում ենք «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հետ ունեցած համագործակցության դրական արդյունքները։ Եթե մինչ այժմ այդ համագործակցությունն արտահայտվում էր անգլերենի արտադասարանական խմբակների միջոցով, որոնք ևս նպաստում էին լեզվի ուսուցման բարելավմանը, ապա այժմ ծրագիրը ներառվում է ուսումնական գործընթացում, դա էլ, համոզված ենք, ապահովելու է որակական փոփոխություն՝ անգլերենի ուսուցումը հասցնելով նոր մակարդակի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ լեզուների ուսուցման բարելավումը հանրակրթության նոր չափորոշչի առաջնահերթություններից է։
Ժաննա Անդրեասյանի խոսքերով` այս ծրագրի ընթացքում կուտակված փորձն ու ձևավորված կրթական ռեսուրսը հետագայում կտարածվեն և կօգտագործվեն նաև այլ մարզերում:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսին կարևորել է, որ արտադպրոցական խմբակներից սկսված ծրագիրն այժմ հնարավորություն է ընձեռում, որ հանրակրթության չափորոշիչների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն:
«Կրթությունը ցանկացած հասարակության համար աճի և զարգացման կարևոր նախապայմանն է: Անժխտելի է Հայաստանի՝ ՏՏ և ձեռնարկատիրության ոլորտներում առաջատար դառնալու ներուժը: Օտար լեզուների` անգլերենի իմացությունը կդառնա այս ուղղությամբ հաջողության և առաջընթացի հիմնարար գործոններից մեկը»,- նշել է դեսպան Լին Մ․ Թրեյսին` ընդգծելով, որ առանց ուսուցիչների և աշակերտների նախանձախնդիր աշխատանքի և ջանքերի՝ ծրագիրն հաջողություն չէր ունենա:
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը շեշտել է, որ նոր ծրագրի հիմնական թիրախը անգլերենի ուսուցման որակի բարձրացումն է շահառու 24 դպրոցներում:
«Կարողությունների, միջավայրի բարելավումը և կրթության որակը մեզ համար առաջնային են»,- նշել է նա` շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը արդյունավետ գործակցության համար:
Նույն օրը տեղի է ունեցել նաև «Աքսես» ծրագրի ավելի քան 300 մասնակիցներին ավարտական վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը։ Նշենք, որ անգլերենի ուսուցման «Աքսես» ծրագիրը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է ՔՈԱՖ-ը։ Վերջին 10 տարիների ընթացքում անգլերենի իմացության այս ծրագրի մասնակից ուսանողների թիվը 100-ից հասել է 1000-ի։
Նշենք, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցությամբ Լոռու մարզի Դեբետ համայնքի նախկին դպրոցի տեղում կառուցվելու է նոր դպրոցական շենք: Շինարարական աշխատանքների ընթացքում ուսումնական գործընթացը կկազմակերպվի համայնքի սմարթ կենտրոնում: Աշխատանքների ավարտից հետո Դեբետը կունենա նոր սերնդի սմարթ դպրոց:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...