19:49 15.11.2021
Գյումրին կունենա կամերային երաժշտության համերգասրահ։ Այդ նպատակին նոր շենք չի կառուցվում, վերանորոգվում և վերապրոֆիլավորվում է թիվ 4 երաժշտական դպրոցի 1970-ականներին կառուցված համերգային դահլիճը: Ծրագիրն իրականացվում է քաղաքի բյուջեի միջոցներով, հատկացվել է մոտ 24 միլիոն դրամ: Աշակերտական համերգների համար նախատեսված դահլիճը համապատասխանեցվելու է կամերային երաժշտության համերգասրահի չափորոշիչներին։
Երաժշտական դպրոցի բեմի փայտե կառուցատարրերը քայքայված են։ Փտած հենասյուների պատճառով բեմը դարձել էր ճոճվող ու գոգավոր, այստեղ քայլելն անգամ վտանգավոր է: Վարպետները նոր բեմ են նորոգելու, նախկին աշակերտական բեմը իր չափերով մեծացվելու է, հարմարեցվելու համերգային բեմի չափանիշներին: Շինարարների գործը դժվարացել է բեմում գտնվող երկու ռոյալների պատճառով, դրանք այլ տարածք տեղափոխել վթարային բեմի պատճառով հնարավոր չէ:
Տանիքից մշտական կաթոցների հետևանքով դահլիճում խոնավությունից պատերը ևս վնասվել են։ Շինարարները հիմնովին փոխել են տանիքը: Կաթոցները լիովին վերացրել են։
Ներքին փոփոխություններ չեն կատարվելու, պահպանելու են խորհրդային ճարտարապետությանը բնորոշ քաղաքաշինական նորմերը:
Մասնագիտական ուսումնասիրություններն են հաստատել, որ թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճն իր հարմարություններով, ակուստիկ հնարավորություններով համապատասխանում է կամերային համերգասրահի պահանջներին։
«Ակուստիկայի մասնագետները եղել են դահլիճում և պնդել են, որ շենքի ֆիզիկական բարձրությանը, առաստաղին և ունեցած որևէ բանի ձեռք տալ անհրաժեշտ չէ, որովհետև սովետական տարիներին մասնագետները, որոնք նախագծել են այս ամենը, վստահաբար գիտեին այդ մասին և արել են հնարավորինս ճիշտ աշխատանք։ Էս մասով որևէ միջամտություն հրաժարվեցինք անել, որովհետև այդպես պնդեցին նաև մասնագետները»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Կամերային երաժշտության համերգների կազմակերպման համար Գյումրիում մշտապես խնդիր է համապատասխան հնչողության դահլիճ գտնելը։ Շատ երաժիշտ-կատարողներ այդ պատճառով հրաժարվել են Գյումրիում համերգներ կազմակերպել։ Կամերային երաժշտության համերգասրահի կառուցումը թույլ կտա այդ բացը լրացնել։
«Երբ քաղաքը չունի կամերային դահլիճ, ապա մնացած բոլոր գործողությունները ստիպված հարմարեցվում են այն դահլիճներին, որոնք ունի քաղաքը, և մենք շատ հաճախ ստիպված ենք եղել հետաձգել կարևոր նշանակության երաժշտական միջոցառումներ, վարանել ենք արտիստների հրավիրել Գյումրի։ Մենք այս դահլիճի անհրաժեշտությունը դիտարկում ենք նախ կրթական նշանակության սկզբունքով։ Այստեղ կրթական միջավայր ստեղծելու անհրաժեշտությունն է կարևոր։ Գյումրիի համայնքապատկան բոլոր երաժշտական դպրոցներից և ոչ մեկը չունի այս մեծության, նմանօրինակ տարածքով դահլիճ, և պարզապես անբարեկարգ լինելու պատճառով չօգտագործել այս դահլիճի հնարավորությունները, մի փոքր սխալ կլիներ, այդ պատճառով էլ որոշեցինք վերապրոֆիլավորել այս դահլիճը»,- նշել է Լիլիթ Թովմասյանը։
Թիվ 4 երաժշտական դպրոցի ենթակայության դահլիճը կամերային երաժշտության համերգասրահի վերածվելուց հետո բաց կլինի բոլոր երաժիշտ կատարողների համար, համերգների կազմակերպման բավարար ակուստիկայով դահլիճը 250 հանդիսատեսի համար է։ Երգչախմբային փառատոների, լսումների կազմակերպման համար դահլիճը կտրամադրվի ստեղծագործողներին, այստեղ փորձերը կանցկացնեն նաև Մանսուրյանի անվան աշակերտական նվագախմբի պատանի երաժիշտները:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...