19:22 10.11.2021
Անի թաղամասում սոցիալական բնակարանների կառուցման աշխատանքները կսկսվեն գարնանը։ Այսօր Գյումրիի քաղաքապետարանում «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկվել են սոցիալական բնակարանների հատկացման չափորոշիչները, ներկայացվել է բազմաբնակարան շենքի նախագիծը:
Անի թաղամասում սոցիալական բնակարանների կառուցման համար նախատեսված տարածքը, ավագանու որոշմամբ, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին հատկացվեց հոկտեմբերին։ Այն կկառուցվի արդեն բնակեցված սոցիալական բնակարանների հարևանությամբ՝ 90- ականներից գոյություն ունեցող բետոնային հիմքերի վրա։ Նախատեսվում է կառուցել չորս հարկանի շենք՝ 13-15 բնակարանով։ Շենքի նախագիծը պատրաստ է, որը դեռ ենթակա է փոփոխության։
«Հանդիպել ենք ճարտարապետի հետ, ներկայացվել է էսքիզային տարբերակը, մենակ հիմա մտածում ենք, որ պետք է նայենք, տեսնենք՝ քանի հոգի հետաքրքրված կլինի, ինչպես են ուզում՝ անենք բնակարանները, որովհետև ներսի մասում գուցե դեռ կարողանանք որոշ փոփոխություններ անենք»,- նշել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանը։
Թե շենքում քանի մեկ, երկու կամ երեք սենյականոց բնակարաններ կկառուցվեն, առայժմ հստակեցումների փուլում է, վերջնական որոշումը կախված է նախագծային հնարավոր փոփոխություններից։
Սոցիալական բնակարանների հավանական շահառուների պահանջներն ու առաջարկությունները կուսումնասիրի մասնագիտական հանձնաժողովը, որը հետագայում կունենա նաև շահառուներին ընտրելու լիազորություն։ Առաջնային չափորոշիչը, որով կառաջնորդվեն, դա տնակում բնակվելու փաստն է, երկրորդը՝ ընտանիքի վճարունակ լինելը, քանի որ սոցիալական բնակարանների կառուցման այս փուլը տարբերվում է նախորդից։ Այս անգամ այդ բնակարանները ընտանիքներին կտրամադրվեն 50 տոկոս համավճարով։
«Ծրագիրն էն տեսակ է, որ միայն չենք ուզում նվիրենք, այլ ուզում ենք էնպես լինի, որ էն ընտանիքները, որոնք կարող են մի մասը իրենք վճարեն, որ հպարտություն ունենան՝ իրենց տունը իրենք են գնում։ 50 տոկոսը պիտի նվիրաբերություն լինի, իսկ մյուս 50 տոկոսը շահառուն պետք է վերադարձնի»,- ասել է հիմնադրամի նախագահը։
Լոսանջելեսահայերի հավաքագրած գումարներով կառուցվող բնակարանների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 280 հազար դոլար։ Ընտանիքներն իրենց մասնաբաժինը կվճարեն 10 տարվա ընթացքում և անտոկոս, որից հետո միայն կդառնան բնակարանի լիիրավ սեփականատերերը։
«ԱՌՔ» հիմնադրամն ունի ուսումնասիրությունների նախնական պատկեր, ըստ որի, նման պայմաններով բնակարան ձեռք բերել ցանկացողներ կան։ Եթե պարտադիր բաղադրիչով՝ 50 տոկոս համավճարի պայմանով, բնակարան ձեռք բերելու համար չլինեն դիմող ընտանիքներ, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը նախատեսում է դարձյալ դիմել բարերարների աջակցությանը։
Ընտանիքների 50 տոկոսի վճարումով հիմնադրամը նախատեսում է, այն որպես ներդրում, ապահովել Գյումրիում սոցիալական բնակարանաշինության ծրագրի շարունակությունը։
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...