Վրաստանում քննարկել են ՆԱՏՕ-ի անդամակցության «փոխզիջումային» տարբերակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Վրաստանում քննարկել են ՆԱՏՕ-ի անդամակցության «փոխզիջումային» տարբերակը

17:35 09.02.2018

«Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի  գագաթաժողովից 10 տարի անց արդյունավետ քայլեր անելու ժամանակն է »,- հայտարարել է ամերիկյան  հետազոտական Heritage Foundation կենտրոնի զեկույցի հեղինակ Լյուկ Քոֆին: Զեկույցում քննարկվել է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր փոխզիջումային տարբերակը:

Զեկույցի հեղինակը նշել էր, որ Դաշինքի մի շարք անդամներ մտավախություն ունեն, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի պատճառով, Վրաստանի`ՆԱՏՕ-ին անդամակցությունը ավտոմատ կերպով կարող  է հանգեցնել Ռուսաստանի հետ պատերազմի:

Քոֆիի հայտարարությամբ,Վրաստանի իշխանությունները մասնավոր զրույցներոմ հայտարարել են, որ ուրախությամբ կընդունեն ՆԱՏՕ անդամակցելու փոխզիջումային տարբերակը,որը նախատեսում է Աբխազիայում և Հարավային Օսիայի տարածքում Դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի կասեցում:   

Նշենք, որ Դաշինքի կանոնադրության 5-րդ կետի կասեցման նախադեպը եղել է 1951թ տարածքային խնդիրներ ունեցող Թուրքաիյի և Հունաստանի ՆԱՏՕ անդամակցության ժամանակ:

«Սա Վրաստանի`ՆԱՏՕ անդամակցելու համար իրատեսական լուծում կլինի: Ես չեմ առաջարկում, որ Վրաստանը հրաժարվի տարածքային ամբողջականությունից`բոլորովին: Պարզապես ասում եմ, որ քանի որ Վրաստանն ունի ուժի չկիրառման պայմանագիր, ապա ինչին է պետք գրավյալ տարածքների համար ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի երաշխիքը: Անձամբ ինձ համար սա արհեստականորեն ստեղծված խոչընդոտ է»,- հայտարարել է Քոֆին: Նրա համոզմամբ, «դա կլինի միայն ժամանակավոր լուծում, մինչև Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի միջազգայնորեն ճանաչված սահմաններում» :

Նշենք, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածը նախատեսում է,որ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում դաշինքի երկրներից մեկ կամ մի քանիսի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում դաշինքի վրա: Հետևաբար, ՆԱՏՕ-ի երկրները պարտավոր են օգնություն տրամադրել նման երկրին անհատական կամ համատեղ գործողությամբ, այդ թվում`զինված ուժի կրրառմամբ`վերականգնելու և պահպանելու անվտանգությունը Հյուսիս-ատլանտյան տարածքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP