Այս պահին մասնակցում ենք պլանավորմանը. ՊՆ խոսնակը՝ ՀՀ զինծառայողների՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Այս պահին մասնակցում ենք պլանավորմանը. ՊՆ խոսնակը՝ ՀՀ զինծառայողների՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելու մասին

18:45 18.07.2018

Վրաստանում օգոստոսի առաջին կեսին կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ խոշոր զորավարժություն, որին, ըստ Վրաստանի ՊՆ մամուլի հաղորդագրության, մասնակցելու է նաև Հայաստանը։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ընթանում է զորավարժության պլանավորման փուլը, և հայկական կողմը մասնակցում է դրան։ Բուն զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ կմասնակցե՞ն, թե՞ ոչ հարցին խոսնակը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություններ հիմա չի կարող հաղորդել։

Օգոստոսի 1-15 ժամանակահատվածում անցկացվելիք Noble Partner զորավարժությանը, ըստ վրացական կողմի հաղորդագրության, մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների 3000 զինծառայող, բերվելու է ամերիկյան ու գերմանական բանակների զինտեխնիկա, ավիացիա։ Հայաստանից բացի, այս զորավարժությանը, ըստ վրացական կողմի՝ մասնակցելու է նաև Ադրբեջանը։

Այս զորավարժությունները հաճախ հարուցում են Մոսկվայի անհանգստությունը, և 2017 թվականի սեպտեմբերին Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ական զորավարժությանը չմասնակցելը հաճախ կապում էին հենց այդ հանգամանքի հետ։

Այն ժամանակ վրացական կողմը հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մասնակցել են Agile Spirit 2017 զորավարժության պլանավորման փուլերին, ինչից հետո հայկական կողմը կտրուկ հրաժարվել է մասնակցել բուն վարժանքներին։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այն ժամանակ պարզաբանեցին, որ պլանավորմանը մասնակցություն եղել է, բայց բուն վարժանքներին մասնակցելու հայտ չի ուղարկվել ու նման մտադրություն էլ չի եղել, քանի որ դա առաջնահերթություն չի համարվել։

Ինչ վերաբերում է Noble Partner զորավարժության նախորդ տարվա վարժանքներին, ապա դրանց Հայաստանը մասնակցել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP