17:10 06.11.2021
1912 թվականին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից 100 տարի անց Գյումրիում բեմադրվում է նոր օպերային ներկայացում: Նախաձեռնությունը Ֆրանսաբնակ գյումրեցի, հայտնի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանինն է, բեմադրող ռեժիսորն է պարուսույց, բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:
Գյումրեցի հանդիսատեսին կներկայացվի անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի 1692 թվականին գրված «Դիդոնե և Էնեաս» օպերան, որի նախապատրաստական և բեմադրման աշխատանքներն ամբողջությամբ կատարվում են Գյումրիում:
Երիտասարդ մոդելավորողները ստեղծել են 1600-ականներին բնորոշ դիցական, երևակայական կերպարների զգեստները, դրանք ամբողջանում ու վերջնական տեսքի են բերվում Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի կարի արտադրամասերում:
Այստեղ ամեն ինչ ձեռքի աշխատանք է: Բծախնդրությամբ են մոտենում յուրաքանչյուր դետալ ստեղծելիս, նույնիսկ կիրառում են հայկական մանրանկարչության և կտորի վրա պատկերների արտատպման հին ու նոր տեխնոլոգիաները:
Զգեստների հիմնական մասն արդեն պատրաստ է: Մոդելավորողների խմբին են միացել նաև դերակատարներն ու մեներգիչները, որոնք փորձում են իրենց համար կարված հագուստներն ու վերջին շտկումներն են կատարում:
«Մենք պրոֆեսիոնալներ ենք պատրաստում, ու սա էն պրոցեսն է, որի միջով բոլորն անցնելու են և հատկապես գյումրեցիները, որովհետև գյումրեցիները ունեն էդ տաղանդը, բայց թաքնված է, էդ տաղանդը աշխատելով մենք բացելու ենք, էս երեխաները վաղը դառնալու են պրոֆեսիոնալներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը։
Բարոկո երաժշտության ոճին առանձնահատուկ հնչողությունը վերարտադրելու համար նվագախմբի հետ բեմից կհնչեն կլավիսին ու ֆլեյտայի հնաոճ տեսակները: Հնագույն գործիքները Գյումրի են բերվել տարբեր երկրներից:
«Փորձում ենք ինչքան հնարավոր է աուտենտիկ երաժշտություն ստեղծել, այսինքն ոչ թե հարմարեցնենք մեր ունեցածին, այլ ինչքան հնարավոր է դրսից բերենք որոշ էլեմենտներ, քան ներսից եղածը տրանսֆորմացնենք, որպեսզի կարողանանք մեր ունկնդրին ներկայացնել մի բան, որ իրենք այստեղ չեն լսել, այսինքն՝ սա իսկապես առաջին անգամն է Հայաստանում, որը լինելու է հնագույն գործիքների վրա»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է գյումրեցի հայտնի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը։
Աշխարհի հեղինակավոր օպերային երգչախմբերի հետ աշխատած կլավիսինահար, վոկալի մասնագետ Ստեֆանոն այժմ գյումրեցի երգիչներին, երաժիշտներին է փոխանցում հնագույն երաժշտության կատարողական տեխնիկան։ Երգչախմբային կատարումներից ու արիաներից բացի օպերայում կլինեն բալետային բեմադրություններ: Նոր օպերայի առաջնախաղը լինելու է նոյեմբերի 13-ին։
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...