Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքներից՝ ես այլևս չէի զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը․ Հովհաննես Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքներից՝ ես այլևս չէի զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը․ Հովհաննես Հարությունյան

18:37 04.11.2021

Հովհաննես Հարությունյանն այսօր, իր դիմումի համաձայն, ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից։ Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստում։ Այն, որ մարզպետի պաշտոնից հեռանալու է, իրեն պարզ է եղել, երբ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների մասնակցության առաջարկն ընդունել է ու գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցանկը։ Այս մասին  Հովհաննես Հարությունյանն ասել է այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ նրա՝ Շիրակի մարզպետի պաշտոնից ինքը հեռանալու էր ընտրությունների ցանկացած ելքի դեպքում։ Այս պարագայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ չստացավ և չկարողացավ ավագանու կազմում մեծամասնություն կազմել։ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ իրենց քաղաքական թիմում վերլուծում են ընտրությունների արդյունքները, մասնավորապես այն, թե ինչու էր ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր։

« Այն պահից, երբ որոշվեց, որ ես պետք է գլխավորեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը, այդ պահից պարզ էր, որ անկախ նրանից, թե ընտրությունները ինչ ելք էլ ունենան, ես այլևս չեմ զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, դա այդ որոշման տրամաբանական շարունակությունն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը ընտրություններին և այն արդյունքը, որ մենք ունեցել ենք, քննարկման առարկա է դարձել բոլոր մակարդակներում, և հետևություններ արվում են բոլոր մակարդակներում, որպեսզի այն խնդիրները, որոնք առաջացել են, վեր հանվեն և ստանան լուծումներ։ Ինձ համար պատիվ էր զբաղեցնել այս պաշտոնը։ Պետական պաշտոններ շատ կան, բայց կարծում եմ, որ մարզպետի պաշտոնը շիրակցու համար ամենապատվաբեր աշխատանքներից է, որ կարող էր լինել»,- ասել է Հովհաննես Հարությունյանը։

 

Իսկ թե արդյո՞ք այլ պաշտոն զբաղեցնելու է, Շիրակի արդեն նախկին մարզպետը նշել է, որ դեռ այս հարցում քննարկումներ են ընթանում։ Նրա անունով ցուցանակն այսօր արդեն մարզպետի աշխատասենյակից հեռացված էր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

10:54 26.11.2024

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։ 75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի […] ...

BACK_TO_TOP