19:26 04.11.2021
Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երդման արարողությունից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խոսել է այն ծրագրերի մասին , որոնք պատրաստվում է իրականացնել իր ղեկավարման տարիներին։ Քաղաքապետը հայտնել է, որ պատրաստ է համագործակցել ավագանու կազմում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի հետ։
«Ես կոչ եմ անում համերաշխության և միասնության։ Եթե բոլոր ուժերը, ցանկացած մարդ, քաղաքի շահերով հետաքրքրված է և ուզում է, որ Գյումրին օր առաջ դառնա մեր սիրելի քաղաքը, ուրեմն պետք է ամբիցիաներն ու քաղաքական մոտեցումները կողքի դնեն և գան, իրար հետ համատեղ կարողանանք աշխատել»,- նշել է Գյումրիի քաղաքապետը։
Սամսոնյանը նաև հայտնել է, որ քաղաքապետի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանի լիազորությունները այսօր դադարեցվել են, քաղաքապետարանում նրա հետագա պաշտոնավարման հարց, ըստ Վարդգես Սամսոնյանի, այս ընթացքում չի քննարկվել։
«Պարոն Մարգարյանը ժամանակավոր պաշտոնակատար է եղել, ես արդեն եկել եմ, էլ ինքը որտեղ մնա։ Քաղաքապետարանում նրա ինչ-որ պաշտոն զբաղեցնելու հարց չի քննարկվել, նման տարբերակ չի եղել»,- ասել է Վարդգես Սամսոնյանը։
Այսօր երդման արարողությանը ներկա էր Ալբերտ Մարգարյանը, ինչպես նաև նրա որոշմամբ աշխատանքից ազատված քաղաքապետարանի աշխատակիցները։ Վարդգես Սամսոնյանը վստահեցրել է, որ աշխատանքից ազատվածները վերադառնալու են և շարունակելու են աշխատել։
«Նրանք եկել էին ինձ շնորհավորելու, բնականաբար, հետ են վերադառնալու։ Իրենք բարեխիղճ ու լավ աշխատողներ են եղել, իրենց պարտականությունները գերազանց կատարել են, պետք է գան և շարունակեն իրենց աշխատանքը»,- նշել է Գյումրիի քաղաքապետը։
Այսօրվանից Գյումրիի նոր քաղաքապետն հրամաններ ու որոշումներ ընդունելու իրավունք ունի։ Հոկտեմբերի 15-ին կկայանա ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում կընտրվեն մշտական հանձնաժողովների նախագահներն ու տեղակալները։ Վարդգես Սամսոնյանը լրագրողներին խոստացավ իր առաջիկա ծրագրերի մասին խոսել պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո։
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...