13:57 09.02.2018
«2017թ. ընթացքում բացահայտվել են մեծաքանակ հանցավոր խմբեր, ովքեր հիմնականում զբաղված են եղել ապօրինի սահմանահատումներով, որին ներգրավված են եղել նաև պետական պաշտոնատար անձիք, կեղծ փաստաթղթեր կազմելով և դրանք իրացնելով, ապօրինի միգրացիայով և բազմաթիվ այլ հանցագործություններ կատարելով»,- այսօր՝ փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով նաև, որ այս բացահայտումները հնարավորություն են տալիս սպասելիքները բարձր շեմի վրա պահել և թիրախավորված աշխտանք իրականացնել:
Գլխավոր դատախազի խոսքով՝ մեծապես կարևորվում է հանցագործությունների բացահայտումը նախապատրաստական փուլում: Արթուր Դավթյանը վստահեցրել է, որ նախականխման աշախատանքները քրեական մարմինների համար առաջնահերթություն են: 2017-ի արդյունքներով վարույթում առկա է 6 ծանր և առանձնապես ծանր հանցագործության կանխման դեպք:
«Հանցագործությունների նախականխման ուղղությամբ մեր աշխատանքները էապես ակտիվացվելու են: 2017-ին մեր կողմից թիրախավորվել են նաև ապօրինի անտառահատումները: Պետությանը մեծ վնաս է պատճառվել, և աշխատանքը շարունակվելու է այս ուղղությամբ, ձեռնարկելու ենք բոլոր միջոցները՝ պետությանը պատճառված բոլոր վնասները վերականգնելու, անտառների հնարավոր վնասումը կամ ոչնչացումը կանխելու ուղղությամբ», – ասել է Արթուր Դավթյանը:
11:37 31.03.2025
Արարատի մարզի ոստիկանները երիտասարդների մոտ սառը զենք, ատրճանակ և կաթուցիչ են հայտնաբերելԱրարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 28-ին տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ երիտասարդների մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կա և նրանք գտնվում են Արարատ քաղաքի Հաղթանակի փողոցում: Համատեղ իրացնելով ստացված տեղեկությունը` մարզի քրեական ոստիկաններն ու Արարատի բաժնի համայնքային ոստիկանները Հաղթանակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել չորս երիտասարդի: Անձնական խուզարկությամբ […] ...
11:29 31.03.2025
«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Ժիրոնային»Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում խոշոր՝ 4-1 հաշվով հաղթել է «Ժիրոնային»։ «Բարսելոնայից» դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը 25 գոլով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակի առաջատարն է։ «Բարսելոնան» 66 միավորով առաջին տեղոււմ է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր։ «Ժիրոնան» 34 միավորով 13-րդն է։ ...
11:22 31.03.2025
Գյումրիում ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասինԳյումրու ավագանու ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Մեր հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին։ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ այս պահին ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի և այնպես անի, որպեսզի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չկարողանա […] ...
11:13 31.03.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Աբու Դաբիի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային, Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին […] ...
11:10 31.03.2025
Մեսսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին»«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Յունիոնին»: Հաղթական գոլը 57-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսսին։ գոլային փոխանցումը կատարել է Լուիս Սուարեսը: Արգենտինացի Խավիեր Մասկերանոյի թիմը 13 միավորով առաջատարն է, «Ֆիլադելֆիան»` 12 միավորով երրորդը: ...
11:07 31.03.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել […] ...