«Ես գող չեմ ու որևէ մեկին չեմ թալանել». Սամվել Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

«Ես գող չեմ ու որևէ մեկին չեմ թալանել». Սամվել Բաբայան

14:22 09.02.2018

 -Եթե իմ ընկեր Ժորիկին ասում եմ՝ ժորա,  էսքան  ներս  ենք  գալիս – դուրս  ենք  գնում, եթե   լավ զենքերի տեղ գիտես, կասես  նախարարության հետ համապաատսխանացնեմ: Եթե  կլինի, ես իմ աչքով կտեսնեմ, նվեր կտամ բանակի: Էս  մարդը ինչա  արել, որ ստեղա,- «Իգլայի» գործով վերաքննիչ բողոքի ժամաբնակ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախ խնդրեց  տեղից  նստած խոսել, քանի որ ճնշումը բարձր է, ապա սկսեց ներկայացնել իր վերաննքիչ բողոքը: 

 – Էդ Հրաչ կոչեցյալը մի քանի անգամ մեզ  տարել-հասցրելա  Վրաստան, ուզում էինք տեսնեիք, գայինք  նախարարության ասեինք ու նվեանեինք բանակին, – պատմում է  «Իգլայի» գործով  ամբաստանյալ Սանասար Գաբրեիլյանը, – Քանի անգամ գնացել ենք, տեսել ենք՝  կազիոնա խաղում: Ինչ վերաբերումա  ինձ՝  ես 90-ականներին 40 միավոր  զենք  եմ բերել Հայաստան, հիմա ոչ մի զարմանալու բան չկա,  որ ուզեցել եմ օգնեմ մեր բանակին,- ասաց  ամբաստանյալը:

Հիշեցնենք՝ ՀՀ վերաքննիչ դատարանում սկսվել  է Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, ինչպես նաեւ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նրանք պահանջում են բեկանել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և իրենց  արդարացնել: 

«Ամբողջ կյանքում հարձակվել եք, որպես բանակի հրամանատար ու  հիմա պաշտպանվելը դժվար է»,-նկատեց  նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը նշեց, որ վերաքննիչ բողոքը հիմնավորված չէ և ենթակա է մերժման: Հիմնավորեց, որ  «Իգլան» ձեռք է բերվել Սամվել Բաբայանի ցուցումով և այն բոլորովին էլ բանակին նվիրաբերելու համար չէր: Անդրադառնալով փողերի լվացման դրվագին՝ դատախազը նշեց, որ դրանք գողացված թղթադրամներ են եղել:

«Ես գող չեմ ու որևէ մեկին չեմ թալանել: Դրանք իմ փողերն են եղել ու ես բազմաթիվ անգամ միջնորդել եմ քննել նաև այն մարդուն, ով ինձ պարտք էր», – հակադարձեց  Սամվել Բաբայանը:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Ապօրինի գույքը օրինականանցնելու՝ փողերի «լվացման» և «Իգլայի» տեղափոխման դրվագներով 7 ամբաստայալների նկատմամբ դատավճիռ է  կայացվել անցած տարվա նոյեմբերի 28 ին:  

 

 

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP