«Միքայելյան» հիվանդանոցում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացիներից միայն 1-ն է պատվաստված․ Մուրադյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

«Միքայելյան» հիվանդանոցում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացիներից միայն 1-ն է պատվաստված․ Մուրադյան

13:32 02.11.2021

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին և սթափության կոչ արել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Դիմում եմ բոլոր այն մարդկանց, որոնք վստահում ու հավատում են ինձ, հավատացե՛ք՝ մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։

Սիրելի՛ քաղաքացիներ, այլընտրանք չունենք և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը։

Եվ այսպես, եկեք՝

• սառնասիրտ ու առանց խուճապի կատարենք պատկան մարմինների ցուցումները.

• հետևենք, առաջնորդվենք և ի գիտություն ընդունենք միայն հավաստի մասնագիտական տեղեկատվությանը.

• անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից, համախմբվենք պետական լիազոր մարմնի շուրջ և կատարենք միայն բուժաշխատողների հորդորները:

Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բժիշկները, բուժքույրերը, մայրապետները իրենց պարտքը կատարում են անմնացորդ, և վստահ եմ, որ այս անգամ ևս հենց մեր բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կհաղթահարենք մեզ բաժին հասած այս աղետը:

Գիտեմ, որ մեր բուժաշխատողները իրենց գործի գիտակն են և իրենց մասնագիտական ճանապարհին հաղթահարել են բազմաթիվ ծանր փորձություններ:

Ուզում եմ կրկին ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնեմ ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր բուժաշխատողներին… Կեցցե՛ք դուք: Բոլորիս առողջություն:

Տեղեկացնեմ նաև, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքում ներկա պահին բուժում է ստանում շուրջ 146 քաղաքացի՝

• ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 28 քաղաքացի,

• ծանր վիճակում՝ 48 քաղաքացի։

Հավելեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն 1 քաղաքացի ունենք, որը պատվաստված է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

10:00 25.11.2024

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

Իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի մրցակից Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։ «Ցավով, բայց առանց մեղքի զգացման կարող ենք շնորհավորել հաղթանակածին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։ Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Exit poll-ը ցույց է տվել Օրսիի համոզիչ […] ...

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

09:50 25.11.2024

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

Իսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

BACK_TO_TOP