Բացվել է «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+21.09 oC

Բացվել է «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը

18:15 01.11.2021

Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվել է հայ նկարիչների «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքերով՝ օրը նշանակալի է, քանի որ ամփոփվում է երկար ամիսների աշխատանքը, և նոր գաղափարների և ծրագրերի հիմք է դրվում:

«Նկարիչների միությունը կարևորում է նմանօրինակ համագործակցությունները տարբեր հաստատությունների հետ, քանի որ այսպիսի գործակցության արդյունքում է, որ կարողանում ենք գտնել նոր կապեր, նոր հարթակներ երկու երկրների արվեստագետների փորձի փոխանակման, միմյանց հետ ցուցադրվելու, բարեկամանալու: Այսօրվա մեր ցուցահանդեսը դրա վառ ապացույցն է. տարբեր տարիքի հայ նկարիչներ պատկերել են Իրանն իրենց պատկերացումներով, գրականության միջոցով: Այնուհետև 7 մասնակից նկարիչներ հնարավորություն կստանան մեկնելու Թեհրան, իրենց աչքերով տեսնելու և ստացած տպավորություններով և նյութերով Հայաստանում ստեղծագործելու արդեն նոր ցուցահանդեսի համար»,- նշել է Սուրեն Սաֆարյանը և հավելել, որ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի հետ, որը պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրերը դարձնել շարունակական:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել կողմերին նման ցուցադրություն կազմակերպելու համար և ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները գալիս են դարերի խորքից, որոնք եղել են ջերմ և բարեկամական: Դեսպանը կարևորել է երկու երկրների կողմից փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացումը և այդպիսի ցուցադրությունների կազմակերպումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նույնպես շնորհավորել է ներկաներին ցուցադրության բացման կապակցությամբ և նշել, որ ցուցադրությունը բավականին ինքնատիպ է, քանի որ հայ նկարիչները պատկերել են այն Իրանի պատկերը, որը ձևավորվել է գրականության, երաժշտության և մշակույթի այլ ոլորտների ազդեցությամբ, և առաջիկայում մեր արվեստագետներին հնարավորություն կտրվի հենց Իրանում ճանաչել Իրանը:

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջին շրջանում մեր մշակութային կապերն ակտիվանում են. տարեսկզբին Գեղագիտության ազգային կենտրոնը Մեղրիում իրականացրեց համատեղ ծրագիր, վերջերս տեղի ունեցավ իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ լեփ-լեցուն դահլիճով, և այսօր մենք բացում ենք այս հրաշալի ցուցադրությունը»,- նշել է Արա Խզմալյանը և կարևորել հասարակական կառույցների միջև երկուստեք համագործակցությունը:

Ողջունելով արվեստասերներին՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան շնորհակալություն է հայտնել համատեղ ցուցադրության կազմակերպման համար և հավելել, որ նկարիչները պրոֆեսիոնալ կերպով ներկայացրել են Իրանի հարուստ մշակույթը:

Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել հուշագրի ստորագրում Հայաստանի նկարիչների միության և Իրանի Իսլամական Հանրապետության նկարիչ արվեստագետների միության միջև:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 28.04.2025

SHANTNEWS

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

14:52 28.04.2025

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...

Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ Փեզեշքիան

14:46 28.04.2025

Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ Փեզեշքիան

Թեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

14:33 28.04.2025

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

14:27 28.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

Բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

14:20 28.04.2025

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...

BACK_TO_TOP