18:08 01.11.2021
Բացարձակ մեծամասնությունը ավագանու կազմում հնարավորություն կտա քաղաքի խնդիրներն ավելի արագ լուծել,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Հիշեցնենք,Գյումրիի նորընտիր ավագանին այսօր անդրանիկ նիստում քաղաքապետ է ընտրել։ Միակ թեկնածուն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանն է։
«Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության հուշագրով ամրագրել են, որ քաղաքապետի թեկնածու առաջադրում է «Բալասանյան դաշինքը», իսկ «Քաղաքացիական պայմանագրին» բաժին են հասնում երկու փոխքաղաքապետների պաշտոնները։ Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքապետի թեկնածու չի առաջադրել և հայտարարել են, որ քվեարկելու են Վարդգես Սամսոնյանի օգտին։ Քաղաքապետի թեկնածուներ չառաջադրեցին նաև մյուս երեք ուժերը՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական, «Ապրելու Երկիր» և Հայաստանի հանրապետական կուսակցությունները։ Քվեարկությունը բաց էր, արդյունքները՝ պարզ։
Գյումրիի նորընտիր քաղաքապետը նշել է, որ քաղաքի խնդիրների լուծումը չի թողել այլընտրանք, քան միասնական աշխատանքը համերաշխ մթնոլորտում։
«Այն խնդիրների համախումբը, որն ունի Գյումրին, չի թողնում այլընտրանք, քան միասնական, թափանցիկ և համերաշխ մթնոլորտում բոլոր կարող ուժերի օգտագործումը քաղաքի զարգացման ընթացքն ապահովելու համար։ Բացարձակ մեծամասնություն ստանալով, մենք կկարողանանք էլ ավելի արագ մեր Գյումրիի առջև ծառացած խնդիրները լուծել միասին։ Եթե միասին չէր լինելու, այդտեղ խնդիրներ էին առաջանալու՝ այլ, այլ հարցերից ելնելով»,- ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ ստացած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության հուշագրով ամրագրված իրենց պայմանավորվածությունները կատարեցին և Վարդգես Սամսոնյանի օգտին քվեարկեցին։ Մյուս երեք կուսակցությունները, որոնց մանդատների հանրագումարն ընդամենը 8-ն է, դեմ քվեարկեցին։ Ինչ կարող են անել Գյումրիի ավագանու ընդդիմադիր ուժերը իրենց քիչ մանդատներով․․․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ավագանու անդամը կարճ պատասխանեց։
«Մենք ընդամենը աշխատելու ենք։ Ժողովուրդը մեզ տվել է 4 մանդատի քվե, և մենք աշխատելու ենք, փաստերը ներկայացնելով ենք աշխատելու»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ Վարդևան Հակոբյանը։
Գյումրիի նորընտիր քաղաքապետը պաշտոնապես լիազորությունները կստանձնի եռօրյա ժամկետում։ Նոյեմբերի 4-ին տեղի կունենա նրա երդմնակալության արարողությունը։ Իսկ ովքեր են լինելու փոխքաղաքապետները, որոնց ներկայացնելու է «Քաղաքացիական պայմանագիրը», այս մասին ոչինչ հայտնի չդարձավ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին11:24 26.11.2024
Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...
11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհինՆոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...
11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահԷդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
11:02 26.11.2024
Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...
10:54 26.11.2024
Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։ 75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի […] ...