Տիգրան Ավինյանն ընդունել է Արցախի պետնախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Տիգրան Ավինյանն ընդունել է Արցախի պետնախարարին

13:23 18.07.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ հուլիսի 17-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Պետնախարարն ընդգծել է, որ իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, և դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: Այս մասին հայտնում են փոխվարչապետի աշխատակազմից:

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և ԱՀ կառավարության տեսլականը գյուղատնտեսության ինտենսիվացման, հացահատիկի մշակումից այգեգործության անցման ուղղությամբ: Պետնախարարի խոսքերով՝ այս ոլորտում խնդիր է մնում բերքը կարկտահարություններից պաշտպանելու թեման: Փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշակի նոր միջոցներ է ձեռնարկում և դրանց իրականացման փուլում կառավարությունը պատրաստ է նաև աջակցել Արցախին:

Այնուհետև քննարկվել է բնակարանային ապահովման խնդիրը: Պետնախարարը հայտնել, որ Արցախի կառավարությունն այդ ոլորտում Հայաստանում իրականացվող պետական ծրագրերի ուսումնասիրության, կատարելագործման և ներդրման քաղաքականություն է իրականացնում, սակայն էական խնդիր է մնում քաղաքացիների կողմից ոչ կառուցապատողից բնակարանների ձեռքբերման դեպքում պետական աջակցության հարցը: Տիգրան Ավինյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը այս ոլորտում մրցունակ ծրագրեր մշակելու աջակցության հարցում:

Խոսելով էներգետիկայի ոլորտից՝ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է, որ Արցախն արդեն վերականգնվող էներգիայի ոլորտում արտադրում է իր սպառման ծավալներին համարժեք էներգիա և առաջիկայում՝ նոր հէկերի գործարկումից հետո, նախատեսվում է ունենալ նաև արտահանման ենթակա որոշակի ավելցուկային էներգիա: Տիգրան Ավինյանը կարևորել է վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականությունը և հետաքրքրվել բնապահպանական խնդիրներով: Փոխվարչապետը հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ գոյություն ունեցող բոլոր ծրագրերը շարունակվելու են և նոր թափ են ստանալու:

Խոսելով տնտեսական զարգացման մասին՝ պետնախարարն ընդգծել է, որ բարեգործական ծրագրերն, իհարկե, կարևոր են, սակայն, առաջխաղացման համար գլխավոր շարժիչ ուժը ներդրումներն են: Փոխվարչապետն այս առումով կարևորել է տնտեսական մասնագիտացման և արտահանման ոլորտում արդյունավետ լուծումներ գտնելու հարցերը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ կառավարության դիրքորոշումը հետևյալն է. յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում, պետք է առավելագույնս ներգրավի և զարգացնի Արցախի տնտեսությունը:

Քննարկելով Արցախ այցելելու հնարավորությունը՝ փոխվարչապետը հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդլայնված պատվիրակությամբ կայցելեն Արցախ՝ տեղում քննարկելու յուրաքանչյուր ոլորտի զարգացման հնարավորությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP