Ընդհանուր հանցագործությունների թիվն աճել է, իսկ ծանր հանցագործություններինը՝ նվազել. Արթուր Դավթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+19.09 oC

Ընդհանուր հանցագործությունների թիվն աճել է, իսկ ծանր հանցագործություններինը՝ նվազել. Արթուր Դավթյան

11:32 09.02.2018

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ: Փակ նիստից հետո Արթուր Դավթյանը լրագրողներին մանրամասներ է ներկայացրել նիստի ընթացքից՝ մասնավորապես, նստի ընթացքում ներկայացվել են քրեական հետապնդման ոլորտում արված աշխատանքներն ու ամփոփվել արդյունքները:

«Կարևորելով հանրության տեղեկացումը նախաձեռնել եմ այս հանդիպումը՝ ներկայացնելով կատարված աշխատանքներն ու առկա խնդիրները», – ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ներկայացրել թվային տվյալներ:

Անդրադառնալով հանցավորության հակազդման աշխատանքերրի արդյունքներին, Արթուր Դավթյանը նշել է, որ 2018թ.-ի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է  20 285 հանցագործություն: Ինչը 1521–ով կամ 8.1%–ով ավել է 2016թ.-ի ընթացքում արձանագրված հանցագործություններից:

Հանցագործության աճը, ըստ գլխավոր դատախազի վկայում է հանցագործությունների հաշվառման և հանցագործությունների հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին:

«Աճը արձանագրվել է ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործությունների հաշվին, դրան զուգահեռ էապես նվազել են ծանր  և առանձնապես ծանր հանցագործությունները: Ծանր հանցագործությունները նվազել են 11.4%-ով, առանձնապես ծանր  հանցագործությունենրը՝ 33-ով կամ 11.7%-ով: Հիմնականում աճել են այն հանցագործությունները, որ մշտապես աչքի են ընկել բարձր լատեյտանության մակարդակով: Մասնավորապես՝ էական աճ ունենք կոռուպցիոն հանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության հանցագորոծություններով, ՃՏՊ-երի կամ Ճանապարհային երթևեկության կանոների խախտման արդյունքում կատարված հանցագործություններով:  Այս հանցագործությունների հանրագումարը ցույց է տալիս, որ սրանց հաշվին է աճ արձանագրվել», – նշել է Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատաղազը նաև նշեց, որ հաշվառման համար պատասխանատու մարմինենում տարիներ շարունակ գործելաոճ է եղել երբեմն թաքցնել հանցագործությունները, դրանք չհաշվառել: Նման մարմինների նկատմամբ համապատասխան արձագանքը եղել է՝ քրեական հետապնդման և դատական գործերի միջոցով: Դատախազը վստահեցրեց, որ այս առումով ոստիակնությունը ևս հետևողականություն է ապահովել:

Հայտնաբերման աշխատանքները ևս իրականացվում են հետևողական աշխատանքների շնորհիվ և աճը ևս վկյում է այդ մասին:

«Այդուհանդերձ արդյուքնները լիարժեք գոհացնող չեն, որովհետև իրավիճակը ցույց է տալիս, որ մեր հնարավորությունները ավելին են և մենք կարող ենք ի սպառ բացառել հանցագործության և իրավապահ մարմիններից գաղտնի մնալու հնարավոր փաստը», – նշեց Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազը անդրադարձավ ու թվային տվյալներ ներկայացրեց նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործության առանձին տեսակների վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում

12:05 31.03.2025

Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 2-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ. Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային […] ...

SHANTNEWS

12:00 31.03.2025

SHANTNEWS

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով

11:53 31.03.2025

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով

«Մոնցայի» պաշտպան Արմանդո Իցոն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով, հայտնում է Football Italia-ն։ 33-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում էր Նեապոլի ամենահայտնի հանցավոր խմբերից «Կամորայի» հետ կապ ունենալու և 2014թ. Իտալիայի երկրորդ լիգայի` Բ Սերիայի «Մոդենա» – «Ավելինո» պայմանավորված հանդիպումը կազմակերպելու համար։ Դատախազության տվյալներով՝ Իցոյի զարմիկներն «Ավելինոյի» խաղացող Ֆրանչեսկո Միլեզիին 30 հազար եվրո են փոխանցել՝ […] ...

Հայաստանը նախատեսո՞ւմ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ-ի մեկնաբանությունը

11:48 31.03.2025

Հայաստանը նախատեսո՞ւմ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է այս թեման։ «Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,-ասել են ԱԳՆ-ից։ Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին […] ...

Արարատի մարզի ոստիկանները երիտասարդների մոտ սառը զենք, ատրճանակ և կաթուցիչ են հայտնաբերել

11:37 31.03.2025

Արարատի մարզի ոստիկանները երիտասարդների մոտ սառը զենք, ատրճանակ և կաթուցիչ են հայտնաբերել

Արարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 28-ին տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ երիտասարդների մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կա և նրանք գտնվում են Արարատ քաղաքի Հաղթանակի փողոցում: Համատեղ իրացնելով ստացված տեղեկությունը` մարզի քրեական ոստիկաններն ու Արարատի բաժնի համայնքային ոստիկանները Հաղթանակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել չորս երիտասարդի: Անձնական խուզարկությամբ […] ...

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Ժիրոնային»

11:29 31.03.2025

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Ժիրոնային»

Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում խոշոր՝ 4-1 հաշվով հաղթել է «Ժիրոնային»։ «Բարսելոնայից» դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը 25 գոլով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակի առաջատարն է։ «Բարսելոնան» 66 միավորով առաջին տեղոււմ է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր։ «Ժիրոնան» 34 միավորով 13-րդն է։   ...

BACK_TO_TOP