Շիրակի մարզի խոշորացվող համայնքները դեկտեմբերի 5-ին կմասնակցեն ՏԻՄ ընտրությունների՝ համամասնական կարգով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

Շիրակի մարզի խոշորացվող համայնքները դեկտեմբերի 5-ին կմասնակցեն ՏԻՄ ընտրությունների՝ համամասնական կարգով

18:37 26.10.2021

Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ տարածաշրջաններում։ Տասնօրյա ժամկետում կուսակցություններն ու դաշինքները տարածքային ընտրական  հանձնաժողովներ են ներկայացնելու ավագանու թեկնածուների ցուցակները, որին հաջորդելու են պաշտոնապես առաջադրումները։ Խոշորացման և կրկնակի խոշորացման ենթարկվող գյուղական բնակավայրերում ՏԻՄ ընտրություններն առաջին անգամ լինելու են համամասնական ընտրակարգով։ Մարզի 4 տարածքային ընտրական հանձնաժողովներից երեքն են այս անգամ զբաղված նախընտրական ու ընտրական գործընթացներով։

«Գործընթացը սկսվել է  հոկտեմբերի 21-ից և կավարտվի 31-ին, այս պահի դրությամբ մենք ոչ մի առաջադրման հայտ չենք ստացել, և չեմ կարող ասել՝ հետագայում ինչպիսն կլինի ընթացքը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը։

Թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում ընդգրկված չորս խոշորացված համայնքներում լինելու է կրկնակի խոշորացում, արդյունքում՝ Ամասիա, Արփի, Աշոցք և Սարապատ  խոշորացված համայնքների միավորումից կձևավորվեն 2  վարչատարածքներ՝ Ամասիան 18, իսկ Աշոցքը՝ 27 բնակավայրերով: Նույնը վերաբերում է Ախուրյան համայնքին։

«Փոփոխություններ են եղել․․․ Նախկինում  թիվ 32 տարածքային հանձնաժողովն ուներ  20 գյուղական համայնքներ, այժմ մեծացել է, խոշորացվել, հիմա արդեն ունենք 33  բնակավայրեր»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ներսես Մարգարյանը։

Շիրակի մարզում կձևավորվի մարզի ամենամեծ խոշորացված համայնքը, կմիավորվեն 2017-ին խոշորացված Մարմաշեն ու Ախուրյան համայնքները: Ընտրական օրենսգրքի նոր պահանջներով այս անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում նաև ընտրատարածքների բնութագրերը:

 

Արթիկի տարածաշրջանում ևս ՏԻՄ ընտրություններ են։ Թիվ 33 տարածքային հանձնաժողովում ավագանու թեկնածուների առաջադրումների  հայտեր դեռ չունեն։ Այստեղ համայնքների խոշորացում լինելու է առաջին անգամ, ձևավորվելու է մեկ համայնք՝ Արթիկ կենտրոնով: Գյուղերում  առաջին անգամ համամասնական ընտրակարգով անցկացվող  ընտրություններում կրկին կօգտագործեն գրիչներ, իսկ քվեաթերթիկը կլինի մեկը:

«Այս ընտրություններում գրիչի առկայություն լինելու է, քանի որ մեր համայնքներում ընտրողների թիվը մինչև 70 հազարն է և չի գերազանցում։ Այդ իսկ պատճառով լինելու է մեկ քվեաթերթիկ, և քաղաքացիները ընտրությունը կատարելու են գրիչով, իսկ կուսակցությունների ու դաշինքների  հերթականությունը  քվեաթերթիկում կլինի այբբենական կարգով»,- նշել է թիվ  33 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Ղռաթյանը։

Գյուղական համայնքներում, մեծ մասամբ, քաղաքական կողմնորոշումներում մարդիկ չեզոք են, նոր ընտրակարգի ներմուծումը այս ընտրություններում, ըստ էության, ձայն տալու հարցում ոչինչ չի փոխի։ Անձնավորված մոտեցումները, անկախ կուսակցությունների ու դաշինքների  դիրքից ու դրվածքից, կմնան որոշիչներ։ Խոշորացվող Ամասիա և Աշոցք համայնքները կունենան ավագանու 15-ական, իսկ Ախուրյան և Արթիկ համայնքները՝ 27-ական անդամներ, իսկ վերջնարդյունքում՝  համայնքի ղեկավարների ընտրություն ավագանիներն են կատարելու։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP