21:00 08.02.2018
Իլոն Մասկի Tesla ընկերությունը 2017 թվականը փակել է 2.2 մլրդ դոլար կորուստով: Սակայն, միևնույն ժամանակ, ընկերությունը կարողացել է գերակատարել ավտոմեքենաների արտադրական պլանը՝ տալով շուրջ 102 հազար միավոր ավտոմեքենա՝ նախանշված 100 հազարի փոխարեն:
Հատկապես դժվարություններ են առաջացել Tesla model 3 ավտոմեքենաների մարտկոցների արտադրության հարցում, ինչի մասին Մասկը հայտնել է տեսահամաժողովի ընթացքում, սակայն նա հաշվարկում է հասնել շաբաթական 5000 ավտոմեքենայի արտադրական հզորությանն արդեն 2018թ առաջին քառորդում:
2017թ. չորրորդ եռամսյակում արտադրվել է 29 967 ավտոմեքենա, որից Tesla model 3-ն արտադրվել է ընդամենը 1542 օրինակով, այնինչ նախատեսվում էր 4100-ը: Այս տարի ընկերությունը նախատեսում է նվազեցնել ավելի հին մոդելների՝ Model S-ի և Model X-ի արտադրության ծավալները:
Ավտոարտադրության այս դժվարությունների ֆոնին, ընդհանուր առմամբ, Tesla ընկերության շահույթն ու ակտիվները աննախադեպ աճել են՝ հասնելով 11.8 մլրդ դոլարի:
18:06 16.04.2025
Կառավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը հասցեագրվեն. ԱԳ նախարարԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե բանակցային գործընթացում ինչ դիրքորոշում է ունեցել Հայաստանի կառավարությունը ԼՂ հայության իրավունքների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ապրիլի 16-ին կայացած կառավարության հարցուպատասխանի ընթացքում նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման գործընթացում՝ թե՛ ուղիղ խոսակցության հնարավորության ստեղծմամբ, թե՛ […] ...
17:55 16.04.2025
Հնարավոր է՝ սա իմ վերջին մրցաշրջանն է․ ՄխիթարյանՀենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ կարող է կարիերան ավարտել ընթացիկ մրցաշրջանից հետո: «Հնարավոր է՝ ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտեմ կարիերաս: Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը, բայց հնարավոր է՝ որոշեմ ևս 1-2 տարի խաղալ»,- «Ինտեր» – «Բավարիա» հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է 36-ամյա ֆուտբոլիստը: Միլանյան ակումբի հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 […] ...
17:50 16.04.2025
Մեր առաջարկները գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին. Փաշինյանը՝ սահմանազատման մասին«Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի թիվս այլ հարցերի, վարչապետը խոսել է Հորադիզ-Երասխ գծի երթուղային կապի, սահմանազատման գործընթացի, երրորդ ուժի կողմից ճանապարհ վերահսկելու մասին: Ավելին՝ տեսանյութում: ...
17:45 16.04.2025
Ավարտվել է խմբի կողմից անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալն օգտվելով անչափահաս երեխաների ծնողի ֆինանսական ծանր վիճակում գտնվելու հանգամանքից, վերջինիս առաջարկել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, պոռնկության և սեքսուալ շահագործման […] ...
17:40 16.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...