Ապօրինի ծառահատումների հետևանքով պատճառվել է շուրջ 1.5 մլրդ դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:22:12
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+14.09 oC

Ապօրինի ծառահատումների հետևանքով պատճառվել է շուրջ 1.5 մլրդ դրամի վնաս

19:14 08.02.2018

ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների  ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ  կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թվով 4 քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից պլանավորված և բազմածավալ քննչական գործողությունների, ՀՀ ԿԱ ԱԱԾ  և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման, նախաքննության ընթացքում իրականացվող դատախազական համապատասխան ներգործության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա որպես մեղադրյալ են ներգրավվել 13 անձինք:

 Իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառած վնասի չափը պարզելու նպատակով քրեական գործով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք անտառտնտեսություններում նշանակվել են մասնագիտական ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է.

1. «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը՝ 9 միլիոն 771.750 ՀՀ դրամ, որից 4 միլիոն 589.000 ՀՀ դրամի վնասը վերականգնվել է.

 2. «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 12 միլիոն 490.500 ՀՀ դրամ.

3. «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 99 միլիոն 845.583 ՀՀ դրամ.

4. «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ պատճառված վնասի չափը՝ 97 միլիոն 174.500 ՀՀ դրամ

5. «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը՝ 428 միլիոն 667.000 ՀՀ դրամ.

6. «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ պատճառված վնասի չափը՝ 637 միլիոն 959.000 ՀՀ դրամ.

7. «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 128 միլիոն 238.000 ՀՀ դրամ.

8. «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախոզական միջոցառումներ՝ հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց պարզելու, յուրաքանչյուր անձի արարքին համարժեք իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քելլոգն ասել է, որ չի առաջարկել մասնատել Ուկրաինան

12:10 12.04.2025

Քելլոգն ասել է, որ չի առաջարկել մասնատել Ուկրաինան

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ բրիտանական The Times թերթը խեղաթյուրել է իր խոսքերը, և որ նա նկատի չի ունեցել ուկրաինական տարածքի մասնատում։ ««Times»-ի հոդվածը խեղաթյուրեց իմ ասածը: Ես խոսում էի Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող կայունության ուժերի մասին: Ես խոսում էի դաշնակիցների պատասխանատվության գոտիների մասին (բացառությամբ ամերիկյան զորքերի): Ես […] ...

SHANTNEWS

12:00 12.04.2025

SHANTNEWS

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժած

11:56 12.04.2025

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժած

Ապլիլի 12-ին, ժամը 08:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» […] ...

Ուժեղ քամու պատճառով Պեկինում չեղարկվել է ավելի քան 400 չվերթ

11:50 12.04.2025

Ուժեղ քամու պատճառով Պեկինում չեղարկվել է ավելի քան 400 չվերթ

Մայրաքաղաք Պեկինի միջազգային օդանավակայանը շաբաթ օրը չեղարկել է ավելի քան 400 չվերթ՝ ուժեղ քամու պատճառով, հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը: «Այսօր Պեկինի օդանավակայանում ծրագրված է 1202 չվերթ՝ տեղափոխելով 129 հազար ուղևորի։ Ժամը 9։00-ի դրությամբ իրականացվել է 192 չվերթ, չեղարկվել՝ 413-ը»,- ասվում է օդանավակայանի ղեկավարության հաղորդագրությունում։ Նշվում է, որ «ներկայումս Շուդուի օդանավակայանը գործում է անխափան»։ Չինաստանի ազգային […] ...

Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի «Բարսելոնային»

11:35 12.04.2025

Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի «Բարսելոնային»

«Միլանի» նախկին խաղացող Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Mundo Deportivo-ն: «Եթե երկու թիմերն էլ դուրս գան կիսաեզրափակիչ, և «Բարսելոնան» շարունակի խաղալ այնպես, ինչպես այժմ է, «Ինտերը» կարող է շատ պահեր ստեղծել: Եթե «Բարսելոնան» շարունակի բարձր դիրքավորվել և տարածություն թողնել, մրցակիցը կարող […] ...

SNN. Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

10:53 12.04.2025

SNN. Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Իրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։ Այս մասին հաղորդում է SNN հեռուստաալիքը։ Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային և մի շարք իրանցի դիվանագետներ։ ...

BACK_TO_TOP