Գնել Սանոսյանը Լիտվայում մասնակցել է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+15.84 oC

Գնել Սանոսյանը Լիտվայում մասնակցել է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին

17:12 21.10.2021

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Լիտվայում մասնակցել է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին։

Պանելային քննարկման ժամանակ, որին տեսակապով մասնակցել են նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տրանսպորտի նախարարներն ու փոխնախարարը, անդրադարձ է կատարվել առանց թուղթ լոգիստիկային, կարևորվել է փոխադրումների իրականացման ժամանակ ծառայությունների թվայնացման անհրաժեշտությունը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մշակել և 2017 թվականի հոկտեմբերին ընդունել է մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի հիմնական ուղղությունների մասին փաստաթուղթ, որով հաստատվել են այն հիմնական առաջնահերթությունները, որոնց իրագործումը պետք է իրականացվի մինչև 2025 թվականը։

Նախարարի խոսքերով՝ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման համար 2020 թվականին հաստատվել է համապատասխան միջոցառումների ծրագիր։ Այդ միջոցառումների ծրագրի կետերից մեկով նախատեսվում է ստեղծել թվային «ցուցափեղկ», որի նախագիծը հաստավեց վերջերս՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստում։ Հետևաբար՝ Հայաստանը մինչև 2025 թվականը կունենա ամբողջությամբ ձևավորված թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգեր, որոնք թույլ կտան անցում կատարել թղթից թվի։
Պանելային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև «կանաչ» տրանսպորտին անցում կատարելու հարցին։

Նախարարն ընդգծել է, որ դա գլոբալ խնդիր է, բայց այդ ուղղությամբ ևս Հայաստանը աշխատանք է տանում։ Մասնավորապես՝ էկոլոգիապես մաքուր էներգիայով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործումը խթանելու համար 2020-ից ԵԱՏՄ շրջանակներում կիրառվեց արտոնություն, որի համաձայն ներմուծողները ազատվում են բոլոր տեսակի մաքսատուրքերից էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծելու դեպքում։ Արտոնությունը գործում է մինչև 2021 թվականի վերջը, բայց քննարկվում է դրա ժամկետների երկարաձգման հարցը։

Ուղևորափոխադրող տրանսպորտում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի շահագործումը խթանելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի կառավարության կողմից ընդունվեց երթուղիների շահագործման համար նոր մրցութային կարգ, որտեղ նաև պահանջներ են սահմանված ավտոբուսների և միկրոավտոբուսների գնահատման նկատմամբ։ Գնահատման աղյուսակում էլեկտրական, հիբրիդային կամ ջրածնային շարժիչով աշխատող ավտոբուսներին տրվել է առավելություն։ Այսինքն, այլ բոլոր հավասար պայմաններում, էկոլոգիապես մաքուր հիմքով աշխատող ավտոբուսները ստանում են ավելի բարձր միավոր, քան այլ տեսակի վառելիքով աշխատողները։

Նախարարը նշել է, որ դիտարկվում է առաջիկայում արգելել Եվրո 4-ից ցածր էկոլոգիական դաս ունեցող ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան։
Լիտվա կատարած այցի շրջանակներում վաղը նախարար Սանոսյանը կհանդիպի նաև Լիտվայի կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ։

Возможно, это изображение (5 человек, люди сидят, люди стоят, костюм и в помещении)

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (один или несколько человек и в помещении)

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության չափը

23:59 06.10.2024

Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության չափը

Նիդերլանդների կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալն աճել է գրեթե 700 միլիոն եվրոյով և կազմել մոտավորապես 3,76 միլիարդ եվրո, ասել է թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդերլանդներն արդեն տրամադրել է Ուկրաինային մոտ 3,76 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն։ Այս գումարն ավելացել է գրեթե 700 միլիոն եվրոյով՝ այս տարվա հունիսին Ներկայացուցիչների պալատին (Նիդեռլանդների խորհրդարանի ստորին […] ...

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Ավինյան

23:20 06.10.2024

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Ավինյան

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր, երբ Երևանը հյուրընկալում է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), կարող եմ ասել, որ մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Համադրելով Երևանի առանձնահատկություններն ու պահանջները՝ մշակել ենք քաղաքային ծառայությունների […] ...

Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն կօգնի Իրանին

22:55 06.10.2024

Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն կօգնի Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իսրայելին զենք վաճառելու արգելքները միայն կամրապնդեն Իրանին, գրում է The Times of Israel-ը։ «Ակնկալվում է, որ Իսրայելի ընկերները կաջակցեն և չեն կիրառի սահմանափակումներ, որոնք միայն կամրապնդեն իրանական ահաբեկչական առանցքը»,- ասել է Նեթանյահուն Մակրոնին։ Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակն իր հերթին նշել […] ...

Իրանը Իսրայելի հետ անմիջական առճակատման դեպքում գործողությունների մի քանի սցենար ունի․ Tasnim

22:23 06.10.2024

Իրանը Իսրայելի հետ անմիջական առճակատման դեպքում գործողությունների մի քանի սցենար ունի․ Tasnim

Իրանական հրամանատարությունը մի քանի գործողությունների ծրագիր է մշակել այն դեպքում, երբ Թեհրանը բախվի Իսրայելի հետ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրիբը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը։ Նա բացատրել է, որ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրակի հետ է խաղում», և այդ կապակցությամբ իրանցի զինվորականները մի շարք վարժանքներ են անցկացրել։ […] ...

Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով

21:55 06.10.2024

Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 6-ին, չհայտարարված այցով Ուկրաինա է ժամանել Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ Մասնավորապես, նա այցելել է Խարկով։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։ Երեկոյան մոտ նա հրապարակել է մի գրառում, որտեղ ասել է, որ իր աչքերով է տեսել «ռուսական ծանր ռմբակոծության հետեւանքները»։ «Բնակարաններն ավերված են, էլեկտրաէներգիայի պակաս կա: Երեխաները դպրոց են գնում բունկերում: Ուկրաինան […] ...

Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին

21:30 06.10.2024

Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է BFMTV- ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։ «Հանրապետության նախագահը Իսրայելի վարչապետին ասել է, որ եկել է հրադադարի ժամանակը», – մեջբերում է հեռուստաալիքը տեքստից մի հատված։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ընդգծել է, որ «երկար զրույցի […] ...

BACK_TO_TOP