Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+15.84 oC

Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը

17:00 21.10.2021

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի մասնակցությամբ այսօր մեկնարկել է արդարադատության նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից համատեղ և վերջինիս ֆինանսավորմամբ կազմակերպված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քառօրյա քննարկումը:

Փոխնախարար Թումանյանցը բացման իր խոսքում շնորհակալություն է հայտնել քննարկման մասնակիցներին ներկայության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին սերտ համագործակցության համար:

Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունման համատեքստում փոխնախարարը կարևորել է քրեական արդարադատության օրենսդրական բարեփոխումների շղթայի ամբողջացումը նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունմամբ և ընդգծել է ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության կարևորությունն այդ գործընթացն էականորեն արագ և որակով իրագործելու տեսանկյունից:

Փոխնախարար Թումանյանցը վստահություն է հայտնել նաև, որ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածի գործընկերների հետ մասնագիտական քննարկումները ևս կնպաստեն Օրենքի նախագծի կատարելագործանն ու դրա արդյունքում առավել բարելավված Քրակատարողական օրենսդրություն ունենալուն:

ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին, ողջունելով մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ իրավունքի գերակայության ամրապնդումը ժողովրդավարական ցանկացած կառավարության հիմնարար սկզբունքներից է և էական բաղադրիչ է հանդիսանում տնտեսական աճի ու պետության բարգավաճման համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հաֆթվանին ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակելու է խթանել իրավունքի գերակայությունը, աջակցել քրեական արդարադատության համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովմանը:

Այնուհետև, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Քրեակատարողական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հարություն Խաչիկյանը և Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ, Քրեակատարողական օրենսգրքի աշխատանքային խմբի անդամ Արփինե Սարգսյանը ներկայացրել են Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները, որին էլ հաջորդել է քննարկումը մասնակիցների միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության չափը

23:59 06.10.2024

Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության չափը

Նիդերլանդների կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալն աճել է գրեթե 700 միլիոն եվրոյով և կազմել մոտավորապես 3,76 միլիարդ եվրո, ասել է թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդերլանդներն արդեն տրամադրել է Ուկրաինային մոտ 3,76 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն։ Այս գումարն ավելացել է գրեթե 700 միլիոն եվրոյով՝ այս տարվա հունիսին Ներկայացուցիչների պալատին (Նիդեռլանդների խորհրդարանի ստորին […] ...

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Ավինյան

23:20 06.10.2024

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Ավինյան

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր, երբ Երևանը հյուրընկալում է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), կարող եմ ասել, որ մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Համադրելով Երևանի առանձնահատկություններն ու պահանջները՝ մշակել ենք քաղաքային ծառայությունների […] ...

Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն կօգնի Իրանին

22:55 06.10.2024

Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն կօգնի Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իսրայելին զենք վաճառելու արգելքները միայն կամրապնդեն Իրանին, գրում է The Times of Israel-ը։ «Ակնկալվում է, որ Իսրայելի ընկերները կաջակցեն և չեն կիրառի սահմանափակումներ, որոնք միայն կամրապնդեն իրանական ահաբեկչական առանցքը»,- ասել է Նեթանյահուն Մակրոնին։ Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակն իր հերթին նշել […] ...

Իրանը Իսրայելի հետ անմիջական առճակատման դեպքում գործողությունների մի քանի սցենար ունի․ Tasnim

22:23 06.10.2024

Իրանը Իսրայելի հետ անմիջական առճակատման դեպքում գործողությունների մի քանի սցենար ունի․ Tasnim

Իրանական հրամանատարությունը մի քանի գործողությունների ծրագիր է մշակել այն դեպքում, երբ Թեհրանը բախվի Իսրայելի հետ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրիբը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը։ Նա բացատրել է, որ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրակի հետ է խաղում», և այդ կապակցությամբ իրանցի զինվորականները մի շարք վարժանքներ են անցկացրել։ […] ...

Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով

21:55 06.10.2024

Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 6-ին, չհայտարարված այցով Ուկրաինա է ժամանել Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ Մասնավորապես, նա այցելել է Խարկով։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։ Երեկոյան մոտ նա հրապարակել է մի գրառում, որտեղ ասել է, որ իր աչքերով է տեսել «ռուսական ծանր ռմբակոծության հետեւանքները»։ «Բնակարաններն ավերված են, էլեկտրաէներգիայի պակաս կա: Երեխաները դպրոց են գնում բունկերում: Ուկրաինան […] ...

Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին

21:30 06.10.2024

Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է BFMTV- ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։ «Հանրապետության նախագահը Իսրայելի վարչապետին ասել է, որ եկել է հրադադարի ժամանակը», – մեջբերում է հեռուստաալիքը տեքստից մի հատված։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ընդգծել է, որ «երկար զրույցի […] ...

BACK_TO_TOP