Գրիպի համավարակի վտանգը մեծացել է. ԱՀԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Գրիպի համավարակի վտանգը մեծացել է. ԱՀԿ

17:33 08.02.2018

Վերջին 7 տարիներին Եվրոպայում սեզոնային գրիպի դեմ պատվաստման ցածր մակարդակը  ամենամյա համաճարակների դեպքում համավարակի վտանգը մեծացնում է: Նման կարծիք է հայտնել Առողջության համաշխարհային կազմակերպությունը, որն ուսումնասիրել է Եվրամիության 29 երկրի և Եվրոպական տարածաշրջանի ևս 21 երկրի տվյալներ:

«Գրիպի կանխարգելման համար առավել արդյունավետ միջոցը պատվաստումն է: Սակայն, ըստ հետազոտությունների՝ Եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում պատվաստման ընդգրկման մակարդակը նկատելիորեն նվազում է: Սա հատկապես վտանգավոր է տարեցների և քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների համար: Իսկ ապագայում հնարավոր է՝ ամբողջ բնակչության համար, քանի որ համավարակային պատվաստանյութերի արտադրումը սերտորեն կապված է սեզոնային պատվաստանյութերի օգտագործման հետ», – ասել է ԱՀԿ Եվրոպայի հարցերով տնօրեն Ժուժաննա Յակաբը:

SHANTNEWS-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը նշեց. «Հայաստանում գրիպի դեմ սեզոնային պատվաստումները չեն նվազել: Աշնանը պատվաստումները կատարվել են բավակաին լուրջ քանակով: Պատվաստումներն արվել են պետության կողմից անվճար՝ բոլոր ռիսկային խմբերում՝ այդ թվում հիվանդանոցների ընդունարանների, պոլիկլինիկաների, շտապօգնության աշխատակիցների, տարեցներն ու երեխաների շրջանում»:

ՀՀ ԱՆ Հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն էլ մեզ հետ զրույցում թվային տվյալներ ներկայացրեց.

«2014-15թթ.-ի գրիպի սեզոնին բերվել է 25 000 դոզա գրիպի դեմ պատվաստանյութ և ապահովել է 100% բաշխվածություն: 2015-16 թթ.-ին երկիր է ներկրվել 15 000 դոզա պատվաստանույութ, ապահովելով 98% ընդգրկվածություն: 2016-17 թթ.-ին նեկրվել է 20 000 դոզա և ապահովել 100% ընդգրկվածություն, իսկ 2017-18թթ.-ին Հայաստան ներկրված 110 000 դոզա պատվաստանյութից, այս պահի դրությամբ, արդեն իսկ բաշխվել է 79%-ը, բայց գործընթացը դեռևս շարունակվում է: Ընդհանրապես 95%  և ավելի ընդգրկվածության դեպքում, արդեն իսկ, կարող ենք ասել, որ առաքելությունը կատարված է»:

Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները փաստաթուղթ են ստորագրել, որը նպատակ ուներ ուժեղացնել սեզոնային գրիպի դեմ պայքարը և ընդգրկել ռիսկի խմբերի մեջ մտնող մարդկանց 75%-ին: Նպատակը, սակայն, չի իրագործվել՝ հանգեցնելով տարեցների մահացության թվի աճին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP