20:56 21.10.2021
Լավ բերքատվություն ապահովելու ճիշտ ու բնական տարբերակը ցանքաշրջանառության կազմակերպումն է։ Գյուղացին կարտոֆիլի ցանքատարածքներից բերքն հավաքելուց հետո տեղում աշնանացան է մշակում: Մարզում քիչ չեն գյուղացիական տնտեսությունները, որոնք մեծ հողատարածքներում, շուրջ 10 հա-ի վրա կարտոֆիլ են ցանում, իսկ նույն ցանքատարածքները աշնանն արդեն վերածում են ցորենի արտերի։ Բայց այժմ հողագործներից մի մասը քիչ է ցորեն մշակելու, նախորդ տարվա ստացած բերքից քիչ սերմացու են ստացել։
Մարզի հացահատիկի որոշ դաշտերում մինչև 10 անգամ պակաս բերք է ստացվել: Տնտեսություններն ամեն տարի իրենց բերքից են նաև սերմացու պահեստավորում:
«Ցորենի սերմացուի հարցն այս տարի լուրջ է, տարին երաշտային պայմաններով էր, համեմատած նախորդ տարիների հետ բերքատվությունը և որակը բավականին ցածր էր։ Ժողովուրդն էլ որոշեցին օգտվել նաև սուբսիդավորման ծրագրից, իրենց գումարով 160 դրամով գնել են սերմացուն և աշնանացան իրականացրել»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Մարմաշենի վարչական ղեկավար Համլետ Տիգրանյանը։
Անցած տարի Շիրակի մարզում 14 945 հեկտար հացահատիկ է մշակվել՝ մոտ 150 հեկտարով ավելի նախորդ տարվանից։ Ցանքատարածքներն ավելացել էին նաև սերմացուի պետական սուբսիդավորման հաշվին։ Մարզին հատկացվել էր մոտ 1500 տոննա սերմացու: Ցանքերն ավելացնելու արդյունքում, սակայն, ակնկալած բերքը չստացվեց։ Հողագործներն ունեն սերմացուի պակաս, որը լրացնելու համար մարզը 1500-ի փոխարեն ևս 1000 տոննայով ավելի սերմացուի պահանջարկ է ներկայացրել՝ պետական սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար։ Գյուղացիական տնտեսություններից շատերն օգտվել են ու արդեն ցանքս կատարել։
«Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրով գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է տրված ձեռք բերել 1-ին վերարտադրության և Էլիտա սերմացու՝ շուկայականից ցածր գնով, այս պահի դրությամբ մարզում 9200 հա ցանքս արդեն կատարվել է»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Ներկրված սերմացուն հիմնականում ՌԴ-ից է: Պետական ծրագրից օգտվելու պարտադիր պահանջ էլ կա՝ սերմացուից օգտվող շահառուները պետք է աշնանացան մշակեն 1 հեկտարից մինչև 100 հեկտար տարածքի վրա, և 1 հեկտարի հաշվով՝ գյուղացիական տնտեսությունն առավելագույնը կարող է ձեռք բերել 350 կգ սերմացու: Որակի երաշխավորությունն էլ ընդամենը սերմացուի լիցենզավորման թերթիկն է, որը տրվում է գյուղացիներին, բայց դա էլ կլինի առոչինչ, եթե եղանակային պայմանները նպաստավոր չլինեն կամ թե լինեն ֆորսմաժորային իրավիճակներ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել19:04 22.11.2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Քննարկման ընթացքում […] ...
18:58 22.11.2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկմանԴատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի որոշման դեմ։ Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ […] ...
18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցներըՀայտնի են դարձել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բոլոր մասնակիցները։ Մրցաշարի խմբային փուլին կմասնակցի 24 հավաքական` Մարոկկոն, Ալժիրը, Անգոլան, Բենինը, Բոտսվանան, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Կոմորյան կղզիները, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Հասարակածային Գվիենան, Գաբոնը, Կոտ դ’Իվուարը, Նիգերիան, Մալին, Մոզամբիկը, Սենեգալը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը, Տանզանիան, Թունիսը, Ուգանդան, Զամբիան և Զիմբաբվեն։ Գավաթի խաղարկությունն անցկացվելու է Մարոկկոյում՝ 2025 թ. դեկտեմբերի […] ...
18:44 22.11.2024
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել էՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի […] ...
18:38 22.11.2024
«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը համաձայնագիրը կնքել են «2+1» ձևաչափով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 53-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թ. հուլիսից և 490 խաղում տարել է 360 հաղթանակ, գրանցել 60 ոչ-ոքի, կրել 70 պարտություն, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, […] ...
18:34 22.11.2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումներըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված […] ...