Որոնք էին Գյումրիի ՏԻՄ ընտրություններում քիչ ձայներ ստանալու պատճառները․ կարծիք եք հայտնում անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Որոնք էին Գյումրիի ՏԻՄ ընտրություններում քիչ ձայներ ստանալու պատճառները․ կարծիք եք հայտնում անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը

18:40 20.10.2021

Գյումրիի ՏԻմ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն, այսինքն՝ մասնակից ուժերի ուղիղ կեսը։ Մինչ ընտրությունները քարոզարշավի ընթացքում կուսակցություններից ու դաշինքներից յուրաքանչյուրի հաշվարկով անցողիկ շեմը հասանելի էր իրենց համար։ Արդյունքները, սակայն, այլ բան ցույց տվեցին։ Մասնակցության ցածր ցուցանիշը, ընտրությունների նկատմամբ անվստահությունը, թե սեփական ուժերի գերագնահատումը․․․ Որոնք էին ՏԻՄ ընտրություններում քիչ քվեներ ստանալու պատճառները։ Այս մասին խոսել են անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը։

Քարոզարշավի ընթացքում արված անկախ հարցումներն ու բնակիչների հետ հանդիպումները ցույց են տվել, որ ընտրողների, համենայնդեպս, ընտրել խոստացողների թիվը փոքր չէ։ Քվեարկության արդյունքները այլ բան են ցույց տալիս։ Կոմունիստական կուսակցությունն ընդամենը 260 ձայն է ստացել։

«Մեզ թվում էր, որ մեր ագիտացիան, շփումը մարդկանց հետ ավելի լավ արդյունք պետք է տային, բայց ինչպես տեսանք՝ այդպես չեղավ։ Դրա պատճառն այն էր, որ մենք ժողովրդի հետ բավական ժամանակ չշփվեցինք։ Ոչ թե չկամություն կար, այլ մոռացություն կար»,- SHANTNEWS-ին ասել է ՀԿԿ Գյումրիի կազմակերպության ղեկավար Կոնստանդին Ղավազյանը։

«Գյումրին կռնա» դաշինքը ՏԻՄ ընտրությունների մասնակցությամբ քաղաքակրթական շարժմանը նաև քաղաքական բաղադրիչ ավելացրեց։ Դաշինքի ներկայացուցիչների համար ընտրությունների արդյունքը կանխատեսելի էր։ Սա միայն սկիզբն են համարում ու պատրաստվում հաջորդ՝ համապետական ու ՏԻՄ ընտրություններին։«Գյումրին կռնա»-ն 904 ձայն է ստացել կամ նրանց օգտին քվեարկել է ընտրողների 3,43%։

«Ըստ մեր հարցումների՝ առկա բնակչության 20-25%-ը հավանել է մեզ։ Թե ինչու չվերածվեց դա ընտրաձայների, պատճառն այն կարճ ժամանակահատվածն էր, որը մեզ հնարավորություն չտվեց հավանությունը դարձնել ընտրաձայն։ Նոր քաղաքական ուժ ենք, մուտքը նոր էր, և կարծես մարդիկ ասացին՝ ճիշտ եք ասում, լավ բան եք ասում, մի քիչ սպասեք, մենք ձեզ հավանում ենք, բայց դեռ չենք համարձակվում ընտրել։ Հետագա ընտրություններին՝ թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական ընտրություններին, մենք դիտարկում ենք մեր մասնակցությունը։ Դրա համար էլ շարունակում ենք մեր գործունեությունը քաղաքական դաշտում»,- SHANTNEWS-ին ասել է « Գյումրին կռնա» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը։

«Հայրաքաղաք» դաշինքի ցուցակը գլխավորող Լևոն Բարսեղյանը նախօրեին  համացանցով էր հետընտրական իր վերլուծությունները ներկայացրել։ Իրենց թեկնածուների թվում գործող ավագանու անդամներ էին, մարդիկ, որոնք քաղաքի խնդիրների տեղյակ էին։ Լևոն Բարսեղյանը ընտրությունների արդյունքները բացատրում է շատ պարզ՝ ընտրողները որոշեցին չօգտվել իրենց ծառայություններից։

«Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, որովհետև շատ հնուց և խորքից եմ այս ամբողջին նայում։ Մարդիկ ընտրում են իրենց նմաններին, մարդը չի կարող իր նմանին չընտրել, իր մտածողության, իր հետաքրքրությունները բավարարող, իր խելքին, իր ճաշակին․․․ Այդպես է ընտրում մարդը։ Եվ հիմա ձևավորված քաղաքային իշխանությունը քաղաքի տրամադրությունների, քաղաքացիների հավաքական կամքի, գիտելիքի արտացոլումն է»,- ասել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Հիմա քաղաքային իշխանություն կձևավորվի 5 կուսակցություններով։ Ավագանու 33 անդամները ձևավորելու են ավագանի ու ընտրելու են քաղաքապետ։ Ամենաշատ ձայներ ստացած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն հայտարարություն էր տարածել ու նշել էր, որ  հակված են ստեղծել եզակի համագործակցության հարթակ ու պատրաստ են համագործակցել ընտրությունների մասնակցած բոլոր ուժերի հետ։

 

Նոր քաղաքապետ ընտրվելու է նորընտիր ավագանու առաջին նիստում։ Իսկ մինչ այդ, հոկտեմբերի 24-ին, կատարվելու է մանդատների բաշխում։ Անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններից ով քանի մանդատ է ստանալու, դեռ հաշվարկները հրապարակված չեն, մի բան հաստատ է՝ առավելագույն ձայներ ստացած ուժը միայնակ քաղաքապետ ընտրելու հնարավորություն չունի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

11:31 26.11.2024

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում […] ...

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

BACK_TO_TOP