Փանիկցիները տեսանյութեր են հրապարակել ռուսական ռազմաբազայի չզգուշացված զորավարժություններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
-0.91 oC

Փանիկցիները տեսանյութեր են հրապարակել ռուսական ռազմաբազայի չզգուշացված զորավարժություններից

21:17 17.07.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում ներկայումս չգործարկվող երկաթգծի կայարանի մերձակայքում։ Պայմանական մարտական գործողությունները ուղեկցվել են կրակոցներով, պայթյունների ուժեղ ձայներով ու ցնցումներով:

Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը SHANTNEWS.AM-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ իրենց գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժութունների անցկացման համար երբևէ չի ծառայել և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չի ստացել, իրեն նախապես չեն տեղեկացրել:

Այս մասին համայնքի ղեկավարը տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել են գյուղի տարածք: Մարզային ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի մանրամասների ուսումնասիրությունը հանձնարարվել է հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին:

Այս հարցով վաղը նախատեսված է նաև Շիրակի մարզպետի և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հանդիպումը, որի ընթացքում կհստակեցվեն, թե ինչու է Փանիկի վարչական տարածքն առանց նախազգուշացման ընտրվել զորավարժությունների անցկացման վայր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 4-ին

21:08 03.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 4-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի և ոչ բնակիչ-բաժանորդների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բաշինջաղյան փ. 187 շենք, Սիսակյան փ. 18Բ շենք, 11։00-17:00 […] ...

Տեղի է ունեցել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը

21:00 03.12.2024

Տեղի է ունեցել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն անցկացնում է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի կարգախոսն է՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր», տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այսօր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի […] ...

Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է ուսանողների հետ

20:48 03.12.2024

Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է ուսանողների հետ

Արդարադատության նախարարության նախաձեռնած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում այսօր մի շարք պետական մարմիններում ուսանողների համար բաց դռների օր էր, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Պաշտոնյաների հետ հանդիպումը եզրափակվել է Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպում- քննարկմամբ: Սրբուհի Գալյանը նշել է, որ այս արշավը մեծ կարևորություն ունի կոռուպցիայի […] ...

Սիյարտո. ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը ուկրաինական հակամարտությունում

20:42 03.12.2024

Սիյարտո. ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը ուկրաինական հակամարտությունում

ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, այդ թվում՝ դառնա հակամարտության մասնակից և մտնի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բրյուսելում մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գործընկերների հետ հանդիպմանը։ «ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում առանցքային […] ...

Զինվորական անձնակազմը լքել է Սեուլի խորհրդարանի շենքը

20:30 03.12.2024

Զինվորական անձնակազմը լքել է Սեուլի խորհրդարանի շենքը

Զինվորականները լքել են Հարավային Կորեայի խորհրդարանի շենքը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Diet-ի խոսնակ Վու Վոն Սիկին։ Ավելի վաղ խորհրդարանը քվեարկել էր նախագահի կողմից սահմանած ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Ռազմական դրությունն արգելում է խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների աշխատանքը։ Չորեքշաբթի գիշերը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարեց ռազմական դրություն մտցնելու մասին՝ «հյուսիսկորեական զորքերը մաքրելու […] ...

Հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին

20:21 03.12.2024

Հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցի շրջանակներում հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կոալիցիային անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով հարթակում Նիդերլանդների ընթացիկ նախագահությունը։ Այս կապակցությամբ նախարարները «X» հարթակում կատարել են գրառումներ։ Հայաստանի ԱԳ նախարար […] ...

BACK_TO_TOP